Բաբայան. ԼՂՀ օդային տարածքն իրոք փակ է, բայց Ադրբեջանի համար (թարմացված)![]() 13 նոյեմբերի 2014 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ոչ թռիչքային գոտի է հայտարարել «օկուպացված տարածքների օդային տարածությունը և ըստ սահմանված կարգի այդ մասին տեղյակ է պահել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին»: Այս մասին նշված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության` ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խփված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ: «Լարվածության պահպանման հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով առանց այդ էլ լարված իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա է»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է APA գործակալությունը: ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված՝ 1997 թվականի հուլիսի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների կողմից հակամարտության կողմերին առաջարկված «ԼՂ հակամարտության կարգավորման համընդգրկուն համաձայնագրի» Փուլային տարբերակով Բուֆերային գոտում և Բաժանարար գոտում ստեղծվել է ոչ թռիչքային գոտի, որտեղ Կողմերը չեն թույլատրում ռազմական թռիչքներ՝ ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության վերահսկողության ներքո: ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն այս առթիվ Facebook սոցցանցի իր էջում գրել է, թե փաստորեն, մինչև օրս ադրբեջանցիների համար ԼՂՀ օդային տարածքը թռիչքային էր: «Ի՜նչ ափսոս, տեղյակ էլ չէինք, թե չէ ժամանակին Ստեփանակերտ-Փարիզ ուղիղ չվերթ կբացեինք: Դե, խելոքների կարծիքով, թռիչքային գոտում ուղղաթիռ են խփում, կամ սպառնում են, որ քաղաքացիական ինքնաթիռ կխոցեն»: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն էլ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում։ Նա նշել է, որ թռիչքներ հենց այսօր էլ իրականացվել են և շարունակվելու են՝ շեշտելով, որ Ղարաբաղի օդային տարածքը բաց է: «Իրոք փակ է, բայց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար, ուղղակի նրանք պիտի տղամարդկություն ունենային այս երկրորդ մասը նույնպես նշեին», - ասել է Բաբայանը, մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանը: Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Մանրամասն՝ Ադրբեջանցիները ԼՂՀ ռազմական ուղղաթիռ են խոցել (թարմացված) ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |