Համաշխարհային բանկը ՀՀ-ին $75 մլն վարկ կտրամադրի13 նոյեմբերի 2014 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նոյեմբերի 12-ին հաստատել է 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է գործարար միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանական ոլորտներում նախատեսվող բազմաբնույթ բարեփոխումների համար: Սա երեք ԶՔԳ-ի շարքի երկրորդ ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է: «Այս ԶՔԳ-ն նպատակն է նպաստել տնտեսական աճին և կայունությանը` օգնելով Հայաստանին կրճատել աղքատությունն ու խթանել ընդհանուր բարեկեցությունը, - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին` հավելելով, որ աշխատատեղերի ստեղծումն այստեղ հույժ կարևոր է: Ծրագիրը նպատակ ունի հասնել աշխատատեղերի ստեղծման` մրցունակության ամրապնդման և հարկաբյուջետային, սոցիալական ու բնապահպանական կայունության մեծացման միջոցով»: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում Համաշխարհային բանկը իր վարած քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի կատարելու: «Համաշխարհային բանկն իր հանձնառությունները` կապված քաղաքականության, ֆինանսական օժանդակություն տրամադրելու հետ, չի փոխելու»,- ասել է նա: ՀԲ ներկայացուցչի խոսքով, իրենք կողմնակից են, որ Հայաստանն առևտրային հարցերում ճկունություն ցուցաբերի, գրում է Panorama.am-ը: «Առանձին առևտրային պայմանագրերը, որ երկիրը կնքում է, որևէ կերպ փոփոխության չեն ենթարկում այն հանձնառությունները, որոնք մենք ստանձնել ենք երկրի ու ժողովրդի նկատմամբ»,- ասել է Լորա Բեյլին: ԶՔԳ-ի ներքո աջակցություն կցուցաբերվի այն բարեփոխումներին, որ Կառավարության կողմից իրականացվում են հինգ հիմնական նպատակների ուղղությամբ` 1) Գործարար միջավայրի ամրապնդում տնտեսվարողների համար տեսչական ստուգումների բեռը նվազեցնելու, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների համար մեկ պատուհանի մոտեցման կիրառման և ավիացիայի ոլորտում վերահսկողության նոր ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու միջոցով, որը կմեծացնի թափանցիկությունը և կբարելավի հաշվետվողականությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում. 2) Վարկային ռեսուրսների հասանելիության բարելավում` ստեղծելով ժամանակակից դաշտ գրավով ապահովված գործառնությունների համար, որը թույլ կտա շարժական գույքն օգտագործել որպես գրավ` դրանով իսկ մեծացնելով վարկային ռեսուրսների հասանելիությունը. 3) Քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության ու թափանցիկության բարելավում կատարողական գործունեության գնահատման համակարգի ամրապնդման և էլեկտրրոնային կառավարման համակարգերի օգտագործման ընդլայնման միջոցով. 4) Սոցիալական պաշտպանության ընդլայնում բժշկական հաստատություններում համավճարի պահանջի չկիրառումը տարածելով Ընտանեկան նպաստի համակարգում ներառված տնային տնտեսությունների վրա. 5) Հարկաբյուջետային տիրույթի, հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավում հիմնական հարկային ծախսերի վրա հարկային մուտքերի ազդեցության նախնական հաշվետվությունների ներկայացման, խմելու ջրի հետ կապված ոլորտային բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացման, այդ թվում` նոր համապետական վարձակալության պայմանագրի, շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատման օրենքի ընդունման ու ընդերքի օգտագործման իրավունքների մասով բնապահպանական ու սոցիալական ուղենիշներին համահունչ «մեկ պատուհանի» մոտեցման կիրառման միջոցով: «Զարգացման քաղաքականության այս գործառնության ներքո աջակցություն է ցուցաբերվում բարեփոխումների այնպիսի մի փաթեթի, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը ոչ կայուն ներհոսքերի ու ոչ արտահանելի ոլորտների վրա հիմնվելու փոխարեն անցում կատարել արտահանելի ճյուղերին ու ապահովել աշխատատեղերի ստեղծման ավելի բարձր ցուցանիշ, - ասել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ուլրիխ Բարթչը` հավելելով, որ տնտեսության մրցունակությունը և ինքնաբավությունը մեծացնելու միջոցովօգնում են Հայաստանի կառավարությանը տնտեսությանը նոր լիցք հաղորդել: Երկրորդ ԶՔԳ ներառում է 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով: 1992-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993ին ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցի կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2.036.73 մլն ԱՄՆ դոլար գումար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |