Փորձագետ. Բաքուն փորձում է խափանել ուղղաթիռի բեկորների օպերատիվ զննությունը13 նոյեմբերի 2014 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ի զորու չէ փակելու Արցախի երկինքը, հայտարարել է «Ռուս-հայկական համագործակցության» փորձագետ Դենիս Դվորնիկովը: Ըստ նրա, «երկինքը փակելու» մասին հայտարարության նպատակն է կասեցնել երեկ տեղի ունեցած հանցագործության անկախ ու անաչառ հետաքննությունը: Ադրբեջանը «ոչ թռիչքային գոտի» է հայտարարել ԼՂՀ օդային տարածքը: Մինչդեռ, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված՝ 1997 թվականի հուլիսի 2-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների կողմից հակամարտության կողմերին առաջարկված «ԼՂ հակամարտության կարգավորման համընդգրկուն համաձայնագրի» Փուլային տարբերակով Բուֆերային գոտում և Բաժանարար գոտում ստեղծվել է ոչ թռիչքային գոտի, որտեղ Կողմերը չեն թույլատրում ռազմական թռիչքներ՝ ԵԱՀԿ խաղաղության պահպանման գործողության վերահսկողության ներքո: Դվորնիկովը նշել է, որ ադրբեջանական կողմն անում է հնարավոր ամեն ինչ խափանելու համար ուղղաթիռի բեկորների օպերատիվ զննությունը: «Եթե ղարաբաղյան ուղղաթիռն իրոք սպառազինված լիներ, ապա Ադրբեջանի ղեկավարության համար կարևոր կլիներ որքան հնարավոր է շուտ դա ի ցույց դնել միջազգային հանրությանը: Հիմա մենք տեսնում են միանգամայն հակառակը: Նրանք ժամանակ են ձգում, թույլ չեն տալիս մոտենալ մարմիններին ու բեկորներին, խոչընդոտում են միջազգային փորձագետների թռիչքը: Ավելին, ես վստահ եմ, որ այս պահին ադրբեջանցիներն ակտիվորեն տեղեկատվական հնարքներ են փնտրում: Նույնիսկ հնարավոր եմ համարում, որ ինտենսիվ աշխատանք է գնում ռուս փորձագետների հետ, որոնք «սնվում են» ադրբեջանական «աշխատավարձերով»: Առաջիկա օրերին մենք բոլոր շանսերն ունենք ի հայտ բերելու այդ ամբողջ ակտիվը ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ներում»,-ասել է նա: Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ընթերցեք նաև. Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ է. Ադրբեջանը տեղանքը կրակի տակ է պահում Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |