ԼՂՀ ՊԲ. Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից որևէ մեկը կարող է ողջ լինել![]() 13 նոյեմբերի 2014 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Կասկածներ կան, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում: Այս մասին ասել է Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ուղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ անձնակազմի երեք անդամն էլ զոհվել է։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը նույնպես հաստատել է այն կասկածները, որ անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել: Այս պահին աշխատանքներ են տարվում դա ճշտելու համար։ «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադարձնենք անձնակազմի դիակները, արդեն դիմել ենք Կարմի խաչի միջազգային կոմիտեին, այսինքն՝ քաղաքակիրթ ձևով ենք ուզում ամենն անել» - նշել է Բաբայանը: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման դծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի վաղ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է ԼՂ-ում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը՝ խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։ Հանձնաժողովի դիմումում ևս նշվում է, որ ադրբեջանական կողմը հրետակոծության տակ է պահում ուղղաթիռի ընկնելու վայրը, թույլ չտալով հստակեցնել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամի՝ Սերգեյ Սահակյանի, Սարգիս Նազարյանի և Ազատ Սահակյանի ճակատագիրը։ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին վերահաստատել է, որ պատրաստ է իր` անկախ միջնորդի ծառայությունները առաջարկել` ստանալով համապատասխան պաշտոնական հայտերը հակամարտության կողմերից. «Մենք հակամարտության կողմերի ղեկավարությունների հետ երկխոսության մեջ ենք»: Կարդացեք նաև` Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անհայտ է. Ադրբեջանը տեղանքը կրակի տակ է պահում ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |