ՄԱԿ-ը միանում է համաշխարհային հանրությանը՝ մտահոգություն հայտնելով ԼՂՀ ուղղաթիռի խոցման վերաբերյալ14 նոյեմբերի 2014 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում մտահոգված են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում խոցված ուղղաթիռի հետ կապված միջադեպով: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ ղեկավարի մամուլի քարտուղար Ֆարհան Հաքը: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: «Գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մտահոգությունը նոյեմբերի 12-ին հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ: Խոսքն այդ թվում խոցված ուղղաթիռի մասին է, որի հետևանքով մարդիկ են զոհվել»,-ասել է նա: Գլխավոր քարտուղարը կոչ է արել հակամարտության կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրացմանը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քեյթ Բըրնսը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ բանակցային ճանապարհով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԱՄՆ-ն սատարում է համանախագահներին և ԵԱՀԿ ՄԽ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում, որոնք նպաստեցին լարվածության նվազեցմանը: Մենք ակնկալում ենք, որ նախագահները կշարունակեն երկխոսությունը նաև գալիք տարում՝ նպատակ ունենալով անցնել պաշտոնական բանակցություններին ու վստահության միջոցների մշակմանը: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասվում է հայտարարության մեջ: Նա նշել է նաև, որ ԱՄՆ կառավարությունն ափսոսանք է հայտնում նոյեմբերի 12-ի զոհերի համար և ցավակցություն հայտնում զոհվածների ընտանիքներին: «Մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և խուսափել իրավիճակը սրող քայլերից: Ինչպես այսօր ասել է իր հայտարարության մեջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ԱՄՆ-ն նախկինի պես հավատարիմ է գործակցությանը հակամարտության կողմերի հետ հանուն խաղաղ կարգավորման»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Facebook-ի էջում գրել է. «Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաեւ իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենք պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին: Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»: Ընթերցեք նաև. Եվրախորհրդարանական. Ուժ չկիրառելու Բաքվի պարտավորությունները ոչ մի գին չունեն Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են |