Բաբայան. Ուղղաթիռի անկման վայրին դեռ չի հաջողվում մոտենալ, բայց վիճակը վերահսկելի է14 նոյեմբերի 2014 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին առայժմ տեղեկություններ չկան: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Վիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, կայուն է: Ճիշտ է` դեռևս չենք կարողանում մոտենալ այդ տեղին, այն այս պահին էլ ինտենսիվ կրակի տակ է»,-տեղեկացրել է Բաբայանը, մեջբերում է , Tert.am-ը: «Արդեն դիմել ենք Կարմիր խաչին, որ խնդիրը լուծի և իրենք էլ օգնեն, որպեսզի կարողանանք մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է»,-ասել է նա: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Նախօրեին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով միջադեպին, ասել է, թե Ադրբեջանի իշխանությունների գործողությունները դատապարտելի են, ինչի մասին վկայում են նաև միջազգային հանրության արձագանքը տեղի ունեցածին: «Իր այս քայլով Ադրբեջանը մեծ հարված հասցրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ի ցույց դնելով իրավիճակը սթափ գնահատելու ու տարածաշրջանային բարդ իրավիճակում ողջամիտ որոշումներ կայացնելու իր անկարողությունը»,- ասել է նա: Վարչապետի խոսքով, այս միջադեպը ևս մեկ ազդակ էր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները կորցրել են իրականության զգացումը, ինչը հղի է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ, գրում է Panorama.am-ը: «Միջազգային հանրությունը և հատկապես գործընթացում ներգրավված կողմերը պետք է համաչափ գնահատական տան տեղի ունեցածին՝ դատապարտելով Ադրբեջանի հերթական սադրանքը: Սա ազդակ է, որ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ կողմերը պետք է օր առաջ կյանքի կոչեն շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը, ինչը կօգնի առաջ մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները»,- հավելել է Աբրահամյանը: Ադրբեջանական սադրանքից մոտավորապես երկու շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 27-ին Փարիզի Մարինյի պալատում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն |