Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կարևորում է 1915 թ. փաստերի ճանաչումը, բայց խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից14 նոյեմբերի 2014 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Բասը անդրադարձել է Վաշինգտոնի դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին: Hurriyet-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյո՞ք ԱՄՆ-ն 2015 թ. ճանաչել «հայերի սպանությունները» (ըստ լրագրողի ձևակերպման՝ խմբ.) որպես ցեղասպանություն՝ Բասը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումն արտացոլված է վարչակազմի նախորդ հայտարարություններում: «Այսօր ես կարող եմ ասել, որ մեր կառավարության դիրքորոշումը 1915-ին սկսված սարսափելի ողբերգության իրադարձությունների ու հանգամանքների մասին, բավականին հստակ է: Այն արտացոլված է «hայերի հիշատակի օրերին» արված մեր հայտարարություններում: Մենք շարունակում ենք հավատալ, որ սարսափելի իրադարձությունների և ահավոր սպանությունների ետևում կանգնած փաստերի ամբողջական և անկեղծ ճանաչումը բխում է Թուրքիայի ու Հայաստանի շահերից, ինչպես նաև կարևոր է, մեր կարծիքով, փոխշահավետ հարաբերությունների կառուցման համար»,-ասել է նա: Ըստ դեսպանի, նման հարաբերությունները բխում են նաև ԱՄՆ ու Թուրքիայի ընդհանուր շահերից տարածաշրջանում կայունության ամրապնդման շրջանակում: ԱՄՆ նախագահ Օբաման, լինելով սենատոր և նախագահի թեկնածու, խոստացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը նախագահ ընտրվելու դեպքում: Սակայն, ընտրվելուց հետո չկատարեց խոստումը, որի համար պարսավանքի ենթարկվեց հայության կողմից: Իր նախագահության ընթացքում ապրիլի 24-ին հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձներում Օբաման խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից՝ սահմանափակվելով հայերեն «Մեծ Եղեռն» արտահայտությամբ: 50-ամյա Բասի նշանակումը Թուրքիայի դեսպանի պաշտոնում հավանության արժանացավ Սենատում սեպտեմբերի 17-ին, հրամանագիրը ստորագրվեց հոկտեմբերի 7-ին: Նրա թեկնածությունն առաջադրվել էր հունիսին, սակայն հավանությունը ձգձգվեց: Մինչ նշանակումը Բասը հայտարարում էր, որ բոլոր ջանքերը կգործադրի հայ-թուրքական, ինչպես նաև թուրք-իսրայելյան և թուրք-կիպրոսյան հարաբերությունների կարգավորման համար: Կոնգրեսում լսումների ժամանակ Բասսը խոստացավ, որ ուշադրության կենտրոնում կպահի 1939-2011թ. հրեական և քրիստոնեական համայնքների առգրավված սեփականության հարցը: Նա նշեց, որ աշխատելու է կառավարության և տեղերում իշխանական կառույցների հետ,. որպեսզի, մասնավորապես, նպաստի հայկական եկեղեցիների վերականգնմանն ու վերաբացմանը, ինչպես դա եղավ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու, կամ Դիարբեքիրում Սբ Կիրակոսի դեպքում: Միևնույն ժամանակ, ինչպես և ամերիկացի պաշտոնյաների մեծ մասը, նա չի կիրառում «ցեղասպանություն» եզրույցը 1915 թ. Հայոց ցեղասպանությանն անդրադառնալիս: Photo:Hurriyet Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |