Ամերիա Պերսոնա. «Խելացի» ծառայությունների անհատականացված փաթեթ![]() 14 նոյեմբերի 2014 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն առաջարկում է բանկային ծառայությունների տրամադրման նոր և անհատականացված մոտեցում` «Ամերիա Պերսոնա» փաթեթը:Դինամիկ արտոնությունների փաթեթի մշակման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ և վերլուծություններ` առանձնացնելով հաճախորդների բանկային կարիքները և առաջարկելով դրանց լավագույն լուծումը: «Ամերիա Պերսոնան» նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ակտիվորեն օգտվում են բանկային մի շարք ծառայություններից և իրենց ժամանակն էապես խնայելու անհրաժեշտություն ունեն: «Խելացի» ծառայությունների առաջարկվող փաթեթը ներառում է բոլոր այն հիմնական բանկային ծառայությունները, որոնք անհրաժեշտ են վերոնշյալ խմբի հաճախորդներին և հնարավորություն է տալիս Ամերիաբանկի ծառայություններից օգտվելիս և գործարքներ իրականացնելիս ստանալ հատուկ սակագներ և պայմաններ, մասնավորապես. • արտոնյալ սակագին` վարկերի տրամադրման միջնորդավճարի համար, • անվճար VisaGold քարտ և 50% զեղչ` Visa Platinium քարտերի համար, • անվճար օնլայն բանկինգ, • 20% զեղչ պահատուփերից օգտվելու համար: Բացի հիմնական ծառայություններից, «Ամերիա Պերսոնա» դառնալով, հաճախորդի բոլոր խնդիրների լուծումը կկորդինացվի անհատական հաճախորդի մենեջերի կողմից: Ավելին, հաճախորդները հնարավորություն ունեն նախապես հանդիպում նշանակել իրենց սպասարկող մենեջերի հետ` էապես խնայելով իրենց ժամանակը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |