ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցման մասին պայմանագիրը համապատասխանում է Սահմանադրությանը14 նոյեմբերի 2014 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված` ՀՀ-ի` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակել է դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախ ստանում: ՍԴ նիստը մեկնարկել էր այսօր ժամը 10:00-ին: Զուգահեռ Սահմանադրական դատարանի դիմաց սկսվել էր նաև բողոքի ակցիա: «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և ազատ զարգանալու հնարավորությունների կորստի առջև։ Այդ վտանգը բխում է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանի կողմից Եվրասիական Տնտեսական Միության անդամակցման պայմանագիրը ստորագրելուց, ինչը պետք է դատաքննվի ՀՀ Սահմանադրական դատարանում սույն թվականի Նոյեմբերի 14-ին, ժամը 10։00-ին։ Այդ խայտառակ պատմական իրողությունը կասեցնելու գործընթացին մաս դարձեք՝ մասակցելով բողոքի ակցիային ՀՀ Սահմանադրական դատարանի մոտ, պահանջելով ՀՀ Սահմանադրական դատարանի գործը քննողներից և զեկուցողներից՝ Վ. Հովհաննիսյանից և Ա. Գյուլումյանից, հակասահմանադրական ճանաչել ԵՏՄ անդամակցումը։ Հավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի կողմից»,- ասված է նիստի կազմակերպիչ «ԵՏՄ անդամակցումը հակասահմանադրական է» ֆեյսբուքյան էջում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |