Կոնգրեսական. Օբաման պետք է պաշտոնապես դատապարտի Ադրբեջանի ագրեսիան![]() 14 նոյեմբերի 2014 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին աջակցող խմբի հանձնախմբի համանախագահ, ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի ուղղաթիռի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ: «Ես վրդովված և վշտացած եմ զորավարժությունենրում ներգրավված ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի վրա Ադրբեջանի հարձակմամբ: Սա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության ագրեսիայի հերթական օրինակն է և նրանց բռնի գործողություններում սրացում, որոնք շարունակում են ապակայունացնող ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա: Այլևս կասկած չկա, որ նախագահ Բարաք Օբաման պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին նման բռնի ագրեսիայից հետ պահելու և խաղաղությանն ու կայունությանը մեր հանձնառությունը ցուցադրելու համար»,- ասել է նա իր տարածած հայտարարության մեջ, մեջբերում է Tert.am-ը: «Ես կոչ եմ անում նախագահ Օբամային պաշտոնապես դատապարտել մահվան պատճառ դարձած այս հարձակումը: Ես նաև կոչ եմ անում դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը և խստացնել Ազատության աջակցության որոշման 907-րդ կետը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրվող օգնությունը՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ այդ երկրի ագրեսիայի վրա: Ժամանակն է, որ և՛ նախագահը, և՛ Կոնգրեսն ապահովեն, որ ԱՄՆ օրենքը ևս մեկ անգամ Ադրբեջանին պատասխանատու դարձնի իր բռնի գործողությունների համար»,- ասված է հայտարարության մեջ: Միացյալ Թագավորությունը ևս լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր հայտարարությունը, որով մտահոգություն է հայտնում շփման գծում ուղղաթիռի խփման հետ կապված և դիմում է կողմերին՝ զերծ մնալ քայլերից, որոնք կնպաստեն լարվածության մեծացմանը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: «Մենք միանում ենք նրանց և միջազգային հանրությանը, մեր ափսոսանքը հայտնելով մարդկային կորուստների համար, և մեր ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք կողմերին կոչ ենք անում հարգել զինադադարը և աշխատել խաղաղության ուղղությամբ»,- գրված է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Facebook-ի էջում: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հաղորդել է, որ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին առայժմ տեղեկություններ չկան: «Վիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է, կայուն է: Ճիշտ է` դեռևս չենք կարողանում մոտենալ այդ տեղին, այն այս պահին էլ ինտենսիվ կրակի տակ է»,-տեղեկացրել է Բաբայանը.«Արդեն դիմել ենք Կարմիր խաչին, որ խնդիրը լուծի և իրենք էլ օգնեն, որպեսզի կարողանանք մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Համապատասխան դիմումն արդեն ուղարկվել է»: Կարդացեք նաև`Թոմաս դը Վաալ. Ուղղաթիռի խոցումը զուրկ էր ռազմական տրամաբանությունից Եվրախորհրդարանական. Ուժ չկիրառելու Բաքվի պարտավորությունները ոչ մի արժեք չունեն ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |