Ստամբուլում հայ դերասանի անունով փողոց է անվանակոչվել14 նոյեմբերի 2014 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Բույուկդերե թաղամասի փողոցներից մեկն անվանակոչվել է թուրքական կինոյի հայազգի դերասան Նուբար Թերզյանի անունով: Սբ Հռիփսիմյանց եկեղեցու հիմնադրամն անցյալ տարի ներկայացրել էր փողոցն անվանակոչելու առաջարկը, սակայն տեղական իշխանությունները մերժել էին առաջարկը: Ուստի հիմնադրամը ստորագրահավաք սկսեց հօգուտ անվանափոխման և որոշ փոփոխություններ կատարեց հայտում, որից հետո այն հավանության արժանացավ: Վերանվանման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ օրերս: Նուբար Թերզյանը ծնվել է Ստամբուլում 1909 թ., դերասանի կարիերան սկսել է 1949-ին, դերեր է կատարել հարյուրավոր ֆիլմերում և մի քանի սերիալներում, նշում է պարբերականը: Դերասանը մահացել է 1994 թվականին 84 տարեկան հասակում, հայտնում է Hurriyet-ը «Ակոսի» վրա հղումով: 2014-ի ամռանը Բիթլիսի քաղաքային խորհուրդը որոշում կայացրեց փողոցներից մեկը մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի անունով կոչելու վերաբերյալ, որին գրողը նույն անվանումը կրող պիես է նվիրել: Սակայն Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթուրքը արգելեց վերանվանումը՝ հայտարարելով, թե Սարոյանը ոչ մի կապ չունի քաղաքի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |