![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Նախարար. Ադրբեջանին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան կտրվի![]() ![]() PanARMENIAN.Net - Թեև նախապես հայտարարվել էր զորավարժությունների մասին, սակայն հակառակորդը, ինչպես միշտ, ցույց տվեց իր իրական դեմքը՝ խախտելով միջազգային նորմերը:Այս մասին նոյեմբերի 14-ին «Միասնություն 2014» զորավարժության շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Այդ գործողությունները մեզ համար ցավալի են, նրանց կողմից՝ լկտի, և այդ լկտի գործողություններին մեր կողմից համարժեք և մի քիչ էլ անհամաչափ պատասխան, անկասկած, կտրվի»,- ընդգծել է նախարարը: Նա նշել է, թե միջազգային հանրության արձագանքը համարժեք էր կատարվածին, թեև կարելի էր ավելի խիստ գնահատական տալ: Սեյրան Օհանյանի կարծիքով` խիստ գնահատականներ կլինեն այն ժամանակ, երբ պարզվի իրողությունը: Նախարարը ևս մեկ անգամ շեշտել է՝ մեր օդաչուները սահմանը չեն հատել: Արնդրադառնալով քայլերին, որոնք արվում են վթարված ուղղաթիռին մոտենալու համար, Օհանյանը նշել է, որ միջազգային կառույցների միջոցով Ադրբեջանի ռազմական ղեկավարության հետ կապ է հաստատվել, որպեսզի հնարավոր լինի ուղղաթիռին մոտենալ: «Զինվորական կյանքը միշտ լարված է, լի է զրկանքներով և դժվարություններով և այս զորավարժության դժվարությունն ուղղաթիռի խոցվելն էր»,- ասել է նախարարը և հավելել, որ «Միասնություն 2014» զորավարժության կրակային փուլը ցույց տվեց՝ հակառակորդի կողմից մեր ուղղաթիռի կործանումը չազդեց Պաշտպանության բանակի գործողությունների վրա, հաղորդում է «Երկիրը»: Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին:Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար. այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ է մտածում Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման արդյունքում ստեղծված նոր իրողության մասին: «Մինչ հրադադարի խախտման նոր եղանակի կիրառման մասին որոշում կայացնելը, Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը զլացել է հաշվարկել, թե արդյոք ուղղաթիռի վրա հարձակմանն ուղեկից վնասը չի գերազանցի այդ պահին ակնկալվող ռազմական առավելությանը: Ուղեկից վնաս ասելով՝ նկատի ունեմ ուղղաթիռի խոցմանն ի պատասխան հայկական ուժերի հնարավոր գործողությունները, և իհարկե` բանակցային գործընթացի խափանման և հրադադարի ամրապնդման ուղված ջանքերի չեղարկման վտանգը: Քանի որ կողմերի խոշորածավալ զորավարժությունները և առաջնագծի եզերքով օդուժի թռիչքները բոլորովին նորություն չէին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունն է պատասխանատու նոր իրողության առաջացման համար»,-մասնավորապես ասել է Տոնոյանը, մեջբերում է Tert.am-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |