ՄԱԿ-ը հայտարարում է 4.000-ից ավելի զոհի մասին Ուկրաինայում![]() 15 նոյեմբերի 2014 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 4 հազար 132 մարդ է սպանվել, կործանված մալազիական Boeing-ի ուղևորները ներառյալ, և 9 հազար 747-ը՝ վիրավորվել Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր, հայտնում է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Կազմակերպության կայքում զետեղված տվյալները արտացոլում են նոյեմբերի 11-ի իրավիճակը: Ըստ ՌԲԿ-ի, վարչության տվյալներով, հակամարտության գոտում ապրում է մոտ 5,2 մլն մարդ: 460 հազար 365 մարդ ստիպված է եղել հեռանալ սեփական տնից՝ դառնալով բռնի տեղահանված: 508 հազար 515 մարդ փախել է հարևան երկրներ: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Մինչդեռ Ավստրալիայում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, որտեղ իրավիճակն Ուկրաինայում քննարկման գլխավոր թեման է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բըրբենսում ունեցած ելույթում նույն շարքին է դասել Ռուսաստանն ու Էբոլայի տենդը համաշխարհային մարտահրավերների դեմ ԱՄՆ պայքարի համատեքստում: «Մենք առաջատար ենք Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդի դեմ պայքարում, ինչպես նաև Ուկրաինայում ՌԴ ագրեսիային հակազդելու գործում, ինչը սպառնալիք է աշխարհին, ինչպես մենք դա տեսանք, երբ խոցվեց MH17 չվերթը»,-մեջբերում է Օբամային ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Երրորդ համաշխարհային սպառնալիքն Օբաման համարել է «Իսլամական պետությունը»: ԱՄՆ նախագահն արդեն բազմիցս է համեմատել Ռուսաստանը ահաբեկչության ու Էբոլայի տենդի հետ, առաջին անգամ սեպտեմբերին ՄԱԿ ԳՎ-ում ունեցած ելույթում: ՌԴ ԱԳՆ-ում այն ժամանակ Օբամայի ելույթն անվանեցին «կլիշեների և քարոզչական կարգախոսների հավաքածու»: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ նման գնահատականները «բարուց ու չարից անդին են գտնվում»: Photo: RIA Novosti ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |