«Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել իսլամ ընդունած ամերիկացուն![]() 17 նոյեմբերի 2014 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» գրոհայինները տարածել են 26-ամյա ամերիկացի Փիթեր Քեսիգի մահապատժի տեսագրությունը: Քեսիգը, որն աշխատում էր հումանիտար առաքելությունում, գերի է վերցվել Սիրիայում մոտ մեկ տարի առաջ: Ասվում էր, որ գերության մեջ նա իսլամ է ընդունել և վերցրել է Աբդուլ Ռահման անունը, սակայն դա նրան չի փրկել: ԱՄՆ նախագահ Օբաման հաստատել է պատանդի մահը: «Այսօր մենք մեր աղոթքներն հղումու ցավակցությունն ենք հայտնում Աբդուլ Ռահման Քեսիգի, որը հայտնի է նաև որպես Փիթեր, հարազատներին ու մերձավորներին»,-հայտարարել է նա: Ջիհադականները մոտ մեկ ամիս առաջ էին սպառնացել սպանել Քեսիգին, երբ հրապարակվել էր բրիտանացի պատանդ Աման Հեննինգի գլխատման տեսագրությունը: Սակայն, ինչպես նշում է BBC-ին, Քեսիգի սպանության տեսագրությունը տարբերվում է նախորդներից մի շարք առանձնահատկություններով: Տեսագրության մեջ տեսանելի են սպանության մասնակիցներից շատերի դեմքերը, երևում է, որ այն կատարվում է սիրիական Հալեպի գավառի Դաբիղ բնակավայրի մոտ: Սակայն տեսանելի չէ սպանության պահը: Եվ ջիհադականներն այս անգամ չեն ցուցադրում արևմտյան մեկ այլ պատանդի, ում սպառնում են սպանել հաջորդը: Իսլամիստները գլխատել են նաև սիրիական բանակի չորս զինվորների: Տեսագրության մեջ նրանցից մեկը, դիմելով Օբամային, անվանում է նրան «Հռոմի շուն» և սպառնում շուտով սկսել մարդկանց սպանել եվրոպական քաղաքների փողոցներում, գրում է Daily Mail-ը: Ընդ որում, ինքն Օբաման ավստրալական Բրիսբենում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտադիր չէ համագործակցել Ասադի հետ ԻՊ դեմ պայքարում: Ըստ նրա, Սիրիայի նախագահը լիովին կորցրել է իր օրինականությունը երկրի մեծ մասում: «Ուստի նրա հետ ԱՄՆ ցանկացած գործողություն ԻՊ դեմ կհանգեցնի նրան, որ սիրիացի սունիների մեծ մասը գրոհայինների կողմը կանցնի և կթուլացնի մեր կոալիցիան»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Photo: Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |