Ջավախքում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար![]() 17 նոյեմբերի 2014 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Նինոծմինդայի շրջանի Մամզարա համայնքում հայկական եկեղեցու բակում կանգնեցվել է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար: Նույն օրը նշվում էր նաև նախորդ տարի կառուցված և օծված Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու միամյակը, հաղորդում է «Ջավախք մեդիան»: Օրվա պատարագիչը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Պատարագին ներկա էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն վրդ. Սալբիյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հավատացյալներ և ուխտավորներ՝ շրջանի տարբեր հայկական գյուղերից: «Այսօր, այս խաչքարի ներկայությունը գյուղում ապացույցն է առ այն, որ մենք պահանջատերն ենք Հայ Դատի: Ինչքան ել մեզ ուզեն փոխել, միևնույն է, մենք մեր տեսակով ամուր կանգնած ենք մայր հողին»,- նշել է Ջավախքի փոխառաջնորդը` հավելելով, որ գյուղն աստիճանաբար զարագանում է՝ հոգևոր և մշակութային առումով: Սբ Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին կառուցվել է ուղիղ մեկ տարի առաջ Խաչատրյան եղբայրների բարերարությամբ: Օծման կարգ կատարվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի փոխանորդ Բաբգէն վրդ Սալբիյանի հանդիսապետությամբ: Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2013-ի հուլիսի 6-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |