Կառավարության կառուցվածքը կփոխվի. ԱԺ-ն օրինագիծ է ընդունել 17 նոյեմբերի 2014 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ օրինագծի` կստեղծվի միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման նախարարության հետ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 7-ին կայացած քննարկմանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահեցրել է, որ Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններն առավել արդյունավետ կդարձնեն գործադիրի աշխատանքը: Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, նա նշել է, որ դրանք այլ օրենքներում փոփոխություններ և բյուջետային նոր ծախսեր չեն առաջացնի: Հովհաննես Մանուկյանը հավելել է, որ ըստ Կառավարության, հատկապես` ԵՏՄ ինտեգրացիոն պրոցեսների շրջանակում, ինչն ահռելի ծավալի աշխատանք է, մեկ մասնագիտացված ոլորտային նախարարություն պետք է ունենանք: Նորաստեղծ նախարարությունը հիմնականում զբաղվելու է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցերով: Ըստ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, այն կզբաղվի նաև Հայաստան-ԵՄ գործակցության նոր օրակարգի մշակմամբ, հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ-ի հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների հաստատմամբ: Բացի այդ, ինչպես Ջերմուկում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարման համակարգն օպտիմալացնելու նպատակ ունեն: Նա նշել է, որ 19 նախարարությունը մեր երկրի համար շատ է ու պետք է վերամիավորել դրանք: «Ապագայում տեսնում ենք, որ միավորված արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները կդառնան ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում է»,- ասել է վարչապետը: Ըստ Կառավարության ղեկավարի, դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, ինչը ճիշտ և արդյունավետ կլինի, ինչի մասին վկայում է նաև համաշխարհային փորձը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |