ՌԴ-ն երկաթուղի կկառուցի Իրանից դեպի Ադրբեջան. Հուշագիրը կստորագրվի 2015-ին![]() 17 նոյեմբերի 2014 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է Իրանից դեպի Ադրբեջան և հետո դեպի Ռուսաստան երկաթուղի կառուցել ու էլեկտրաֆիկացնել: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ Պետդումայի տրանսպորտի կոմիտեի նախագահ Եվգենի Մոսկվիչևը: «Վերջին 3-5 տարիներին երկկողմ հարաբերությունների լիակատար ըմբռնում կա և պատրաստ են երկաթուղու, ավիացիայի և ծովային հաղորդակցության վերաբերյալ հուշագրերը, կարծում եմ, որ 2015-ի հուլիսի սկզբին դրանք կստորագրվեն»,-ասել է Մոսկվիչևը: Անդրադառնալով Իրանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրումներին՝ Մոսկվիչևը նշել է, որ 2013-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը երկրների միջև կազմել է 39 տոկոս: Հիմնականում այդ ուղղությամբ են մասնագիտանում ռուսաստանցի փոխադրողները Դաղստանից, որտեղ վերջին 2-3 տարում այդ ոլորտում գրեթե 3 հազար աշխատատեղ է ստեղծվել: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՌԵՈւ պայմանագրերի փաթեթն Իրանի հետ այդ երկրում երկաթուղիների կառուցման ու էլեկտրաֆիկացման վերաբերյալ կարող է հասնել 8,4 մլրդ եվրոյի: Իրանում լայնածավալ նախագիծ կա, որի շրջանակում իրանական Կազվին և Ռեշտ քաղաքները պետք է միանան երկաթուղով, որը կշարունակվի դեպի հյուսիս՝ մինչև Իրանի սահմանամերձ Աստարա ավանը, որը նախատեսվում է միացնել նույն անունը կրող ադրբեջանական քաղաքի հետ սահմանի այն կողմում: Ադրբեջանի տարածքով Իրանի ու Ռուսաստանի երկաթուղիների փաստացի միացումը ապահովող հատվածի կառուցման մասին որոշումը կայացվել է դեռ 2005 թվականին, սակայն շինարարությունն անընդհատ ձգձգվում է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |