ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ կհնչի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զեկույցը21 հունիսի 2006 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին, Վիեննայում` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ, կհնչի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը: Զեկույցում զետեղված է ինֆորմացիա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների վերջին հանդիպումների արդյունքների առումով: Նիստի ընթացքում ԱՄՆ-ն կներկայացնեն ՄԽ նոր համանախագահին` պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզային: Համանախագահների առաջին խորհրդատվությունները նոր կազմով կանցնեն Վիեննայում, որի ժամանակ վերլուծության կենթարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի ու Էլմար Մամեդյարովի` Փարիզում կայացած վերջին հանդիպման արդյունքները: Ենթադրվում է, որ միջնորդները կքքնարկեն նախարարների նոր հանդիպման առաջարկները:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |