Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես Իրանում![]() 17 նոյեմբերի 2014 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Իրանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել: Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Արասբարան (Ղարադաղ) քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցել են Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ԻԻՀ Մեջլիսում իրանահայերի շահերը ներկայացնող պատգամավոր Կարեն Խանլարյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Արասբարանի մշակույթի տան տնօրենը և մշակույթի այլ գործիչներ, իրանական Isna լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը: Հոկտեմբերի 20-ին Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015-ի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Բացի այդ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումների շրջանակում Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015-ի առաջին կեսին մեծ ցուցահանդես կկայանա, որի առթիվ Փարիզ պետք է տեղափոխվեն Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուները: Ազգային կրթության գերատեսչության հետ գործակցությամբ պետք է կազմակերպվեն ուսումնադաստիարակչական աշխատանքներ՝ Փարիզի հանրակրթական հաստատություններում, Հայոց ցղասպանության, Ցեղասպանությունից մազապուրծ հայ համայնքի պատմության մասին, որպեսզի խրախուսվի Փարիզի և հատկապես 9-րդ թաղամասի պատմության անբաժանելի մասի նկատմամբ հետաքրքրությունը: 2015-ի ապրիլի 24-ի կղողանջեն Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը: Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի հիմնարկեքի արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), հաղորդում է Asbarez-ը: Ճարտարապետական բետոնից ու տուֆից կառուցվող հուշարձանը կներկայացնի հայ ժողովրդի մշակութային խորհրդանիշները: Դրա հիմնական բաղադրիչներն ունենալու են շրջանաձև դասավորվածություն և դրվելու են որոշակի թեքությամբ` դեպի ներս, ինչը կհիշեցնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցվածքը: Ինը սյուները խորհրդանշելու են պատմական Հայաստանի վեց շրջանները, Կիլիկիան, Սփյուռքը և Հայաստանի Հանրապետությյունը: Վերևից սյուներն իրար կմիացնի թերի շրջանը` որպես ապացույց, որ թեև Հայոց ցեղասպանությունն անջնջելի սպի է թողել, հայ ժողովրդի միասնությունը չի խաթարվել: Հուշարձանի օծման արարողությունը նախատեսվում է անցկացնել 2015-ի ապրիլի 24-ին: Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսներ կբացվեն Հունաստանի, Կիպրոսի և այլ երկրների խորհրդարաններում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |