Մարզահամերգային համալիրում հրդեհ էր․ Այրվել է 25 քմ տարածք![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին՝ ժամը 21։25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս, տեղեկացնում են ԱԻն-ից: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 23։26-ին: Արդյունքում այրվել է շոգեբաղնիքը՝ մոտ 25 քմ, ջերմահարվել են հարակից սենյակները (25 քմ): Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը Երևանի ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ մայրաքաղաքի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Այն բաղկացած է 2 մեծ սրահից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983-ին, իսկ երկրորդը՝ 1984-ի հոկտեմբերի 13-ին։ Համալիրը 2005-ի օգոստոսին 5.700.000 դոլարով մասնավորեցվել է ԲԱՄՕ ընկերությանը: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշմամբ` 2005-ի սեպտեմբերից մինչև 2008-ի սեպտեմբեր ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար: Սա Համալիրում առաջին հրդեհը չէ։ 1984-ին դրա համերգային հատվածում, որտեղ դեռ շարունակվում էին շինաշխատանքները, մեծ հրդեր էր բռնկվել։ Արագ տարածվող կրակը կարճ ժամանակում ընդգրկել էր համալիրի մեծ և փոքր դահլիճները` վնասելով շինությունը: Բոլորը շտապում էին դեպի Ծիխեռնակաբերդ՝ օգնելու մարելու հրդեհը։ Այդ օրը կազմված արձանագրության համաձայն, այն բռնկվել էր կարճ միացման պատճառով։ Կրակը հաջողվեց մարել: Ավելի ուշ իր ելույթում Կարեն Դեմիրճյանը խոստացել էր արագ վերացնել հրդեհի պատճառած վնասները և բացել համալիրը, ինչն էլ արվեց մի քանի ամսից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |