ՌԴ կառավարության հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիներին գրանցվելուց ազատելու մասին օրինագծին![]() 18 նոյեմբերի 2014 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության կառավարության օրենսդիր գործունեության հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ ԱԳՆ և ԴՄԾ առաջարկած օրինագծին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև երկրներից մեկի տարածքում մյուս երկրի քաղաքացիների կացության կարգի վերաբերյալ: Ինչպես ասվում է ՌԴ կառավարության կայքում, համաձայնագրով նախատեսվում է ազատել Հայաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիներին, և Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՀՀ քաղաքացիներին մուտքից հետո 30 օրվա ընթացքում իրավասու մարմիններում գրանցվելու (կացության վայրում հաշվառման կանգնելու) պարտականությունից: Օրինագիծը քննարկման կդրվի կառավարության նիստում: Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները Հայաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների կացության կարգի մասին համաձայնագիրը ստորագրեցին 2014-ի հուլիսի 11-ին Սոչիում: Ըստ ՌԴ 1995 թ. հուլիսի 15-ի №101 «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի, պայմանագիրը պետք է վավերացվի, քանի որ հաստատում է կանոններ, որոնք տարբերվում են օրենքով նախատեսվածներից: Photo: RIA Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |