Շերի երգը հերթական հակահայկական սկանդալի առիթ է դարձել Բաքվում19 նոյեմբերի 2014 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Բաքվում հայտնի երգչուհի Շերի Believe հիթն Ադրբեջանում հակահայկական դրսևորումների հերթական ալիքի առիթ է դարձել: Ինչպես հայտնում է baku.ws-ը, Բաքվի թուրքական ռեստորաններից մեկում հայտնի ամերիկահայ երգչուհի Շերի (երգչուհու և դերասանուհու իսկական անունն է Շերիլին Սարգսյան Լապյեռ Բոնո Օլմեն) կատարման ձայնագրությունը քննարկման առարկա է դարձել մի շարք ԶԼՄ-ներում ու համացանցում: Այս առթիվ նույնիսկ իր կարծիքն է հայտնել միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Աղամալին: «Որպես Ադրբեջանի քաղաքացի հայտարարում եմ, որ նման իրավիճակներում շատ կարևոր է հանրային կարծիքը: Այդ սրճարանը հարկավոր է տուգանել»,- ասել է պատգամավորը: Աղամալին հայտարարել է, որ Բաքվի հանրային վայրերում «ագրեսոր ժողովրդի» երգը հնչեցնելը նույնիսկ «ավելի վատ է, քան հայ լինելը» և դրա դեմ պետք է արտահայտվի հասարակությունը, պետք է չայցելել նման հաստատություններ: «Նման սրճարանները, որտեղ թշնամական երաժշտություն է հնչում, վնասում են ազգային մտածելակերպին և պետք է բոյկոտվեն: Սեփականատերերը չպետք է մոռանան, որ Ադրբեջանում են գործում, և նման պահվածքը կարող է շատ լուրջ պատժամիջոցների պատճառ դառնալ»,- ասել է պատգամավորը: Հատկանշական է, որ այս դեպքը տեղի է ունեցել այն օրերին, երբ Բաքվում անցնում էր հանդուրժողականության վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը, որի ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները հերթական անգամ հայտարարեցին, որ երկրում լիակատար հանդուրժողականություն է տիրում: Հանդուրժողականության տիպար է համարում իր երկիրը նաև նախագահ Ալիևը՝ զուգահեռաբար հայերին մեղադրելով վանդալիզմի մեջ: Հայատյացությունն Ադրբեջանում սիստեմատիկ բնույթ է կրում: Կենցաղային դեպքերից բացի, ինչպես վերոնշյալն է, հայատյացություն է տիրում ԶԼՄ-ներում ու կրթական ծրագրերում: Հայ մշակութային ժառանգության հուշարձանները կամ ներկայացվում են որպես աղվանական, կան ավերվում են: Վերջին ամենահայտնի դեպքը Նախիջևանի տարածքում Նոր Ջուղայի եզակի խաչքարերի ոչնչացումն էր: Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը կեղծվում է, պետական մակարդակով փորձեր են արվում «ապացուցելու», որ հայերը եկվորներ են տարածաշրջանում: Ցեղասպանության փաստը ժխտվում է, երկրում արգելված են հայկական անունները: Հայ մարզիկները, քաղաքական և մշակույթի գործիչները շատ հաճախ չեն մասնակցում Ադրբեջանում անցկացվող միջոցառումներին, կամ նրանց մասնակցությունը տարբեր տհաճ միջադեպերով է ուղեկցվում: Հաճախ նույնիսկ արգելվում է հայազգի այլ երկների քաղաքացիների մուտքն Ադրբեջան: Ընթերցեք նաև. Ալիևը հավատո՞ւմ է աշխարհին հրամցվող «ադրբեջանական հանդուրժողականության մասին հեքիաթներին» Photo: billboard.com Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |