Հայ որբերի գորգը դրվել է ցուցադրության Սպիտակ տանը![]() 19 նոյեմբերի 2014 - 09:12 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տան այցելությունների սրահում երեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին, ցուցադրության է դրվել Գազիրի որբանոցի հայ աղջիկների գործած գորգը, որը հայտնի է որպես Հայ որբերի գորգ: Երկար սպասված ցուցադրությունը կտևի մեկ շաբաթ: Այն բացվել է Կոնգրեսի մամուլի ասուլիսով, որն անցկացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դևիդ Վալադոն, գրում է Asbarez-ը: Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության, «1925-ին Ղազիրի գորգը նվիրվեց նախագահ Քուլիջին տեղահանված հայ որբերին ամերիկյան ժողովրդի կողմից ցուցաբերած մարդասիրական օգնության համար»: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այցելել է գորգի ցուցադրությանը նախքան ասուլիսը և հետևյալ հայտարարությունն արել. «Հայ որբերի գորգի այսօրվա ցուցադրությունը Սպիտակ տանը վկայում է ամերիկացի ժողովրդի մեծահոգության մասին, ում աննախադեպ մարդասիրական օգնությունը փրկել է Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր վերապրածների, այդ թվում՝ հայ որբերին, ովքեր ստեղծել են արվեստի այս եզակի գործը: Ցավոք, ցուցադրության նկարագրության մեջ խուսափողական բառերի օգնությամբ արվեստի և պատմության կարևոր այս աշխատանքը զրկվում է իր բարոյական և պատմական իմաստից: Այն զրկում է նաև այցելուներին՝ Հայոց ցեղասպանության մասին տեղեկանալու և ապագայում նմանատիպ վայրագությունները կանխելու հնարավորությունից»: Հայ որբերի գորգը՝ 11.7 x 18.5 չափսերով, ավելի քան 4.000.000 ձեռագործ հանգույց ունի, որոնք 10 ամսում գործել են հայ աղջիկները Գազիրի որբանոցում: Այն նվիրատվություն է նախագահ Քալվին Կուլիջին որպես երախտագիտության նշան 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության տարիներին հայերին ցուցաբերած հումանիտար օգնության համար: Գորգի շուրջ վիճարկումները սկսվեցին 2013-ի հոկտեմբերին, երբ The Washington Post-ը և ԱՄՆ-ի Հանրային ռադիոն անդրադարձան Սպիտակ տան կողմից արգելված ցուցադրությանը, որը պետք է տեղի ունենար Սմիթսոնյան ինստիտուտում: Թուրքիան ճնշում է գործադրում Օբամայի վարչակազմի վրա՝ թույլ չտալու համար, որ Վաշինգտոնի Սմիթսոնի ինստիտուտում բացվի Հայ որբերի գորգի ցուցադրությունը: 2014-ի մայիսին կոնգրեսական Ադամ Շիֆը և սենատոր Էդ Մարկին խորհուրդ են տվել Օբամայի վարչակազմին ցուցադրության ներկայացնել Հայ որբերի գորգը՝ որպես Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան հումանիտար օգնության նշանակալի խորհրդանիշ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |