Բայդենը Թուրքիա է մեկնում. ԱՄՆ-ում պնդում են, որ դա Էրդողանի հետ հաշտեցման նշան չէ, քանի որ «դրա կարիքը չկա»19 նոյեմբերի 2014 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն տվյալ պահին «չի քննարկում» թուրք-սիրիական սահմանին «թռիչքներից զերծ բուֆերային գոտու» ստեղծման հարցը: Երեքշաբթի Վաշինգտոնում լրագրողների համար ճեպազրույցում դա հաստատեցին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները: Ճեպազրույցն անցել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի Մարոկկո, Ուկրաինա ևԹուրքիա աղևորության շեմին: Ամերիկացի պաշտոնյաները հիշեցրել են, որ թուրքական իշխանությունները «վաղուց են առաջ քաշում թռիչքներից զերծ գոտու և դրան շաղկապված բուֆերային գոտիների գաղափարը» «Իսլամական պետության» գրոհայինների դեմ ընդհանուր պայքարի շրջանակում: Սակայն իրենք, ըստ այս պատասխանի, այդ գաղափարին դեռ չեն սատարում, գրում է ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերին ամերիկա-թուրքական հարաբերություններում սկանդալ տեղի ունեցավ, երբ Բայդենը, ելույթ ունենալով ԱՄՆ Հարվարդի համալսարանում, մեղադրեց Անկարային հանուն Սիրիայի նախագահ Ասադին տապալելու ահաբեկիչներին սատարելու մեջ: Ավելի ուշ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին, որ Բայդենը հեռաձայնել է Էրդողանին և ներողություն խնդրել կտրուկ արտահայտության համար: Բացի այդ, ասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահը ներողություն է խնդրել նաև Սաուդյան Արաբիայից ու ԱՄԷ-ից: Ըստ հեռախոսազրույցների ձայնագրությունների, Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում պարտավորություններն ու զոհերը, որոնց գնում են նրանց դաշնակիցները ԻՊ դեմ պայքարում: ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հերքել է նախկինում իր անունից տարածված հաղորդագրությունը, թե իբր նա ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից Անկարայի կողմից ԻՊ ահաբեկիչներին սատարելու վերաբերյալ հայտարարության համար: Նա միայն հայտարարել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել: «Ես նրան (Էրդողանին) վաղուց գիտեմ, մենք միասին աշխատել ենք: Ես հեռաձայնեցի նրան ու ասացի՝ ինձ այնպես չեն հասկացել»,-հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը: «Ես մտադիր չեմ փոխել իմ իմիջը: Ես երբեք չեմ հրաժարվում իմ խոսքերից, նույնիսկ եթե դրանք դուր չեն գալիս այլոց»,-ասել է նա: Հաշվի առնելով այս ամենը ճեպազրույցի մասնակիցներին հարցրեցին, թե արդյոք այս այցը պետք է դիտարկել որպես «հաշտեցման ժեստ» Բայդենի կողմից: Ի պատասխան հայտարարվեց, որ «հաշտեցման անհրաժեշտություն» չկա, քանի որ հարաբերություններն, իբր, առանց այդ էլ «լավն են»: Ինչպես պատմել են աշխատակազմի ներկայացուցիչները, Ստամբուլում ԱՄՆ փոխնախագահը «հանգամանալից հանդիպումներ ու բանակցություններ կունենա» նախագահի և վարչապետի հետ: Բացի այդ, նա մտադիր է հանդիպել այնտեղ կիրակի օրը Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղոմեոսի հետ: Վերջին հանդիպման վերաբերյալ ամերիկացիները պարզաբանել են, որ դա «լինելու է մասնավոր զրույց կրոնի ազատության ու միջդավանական երկխոսության» վերաբերյալ: Ավելի վաղ ԻՊ նախկին ահաբեկիչներից Շերկո Օմարը որոշ մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի հետ գործակցության մասին: Ըստ նրա, «Իսլամական պետությունն» այս պահին որպես դաշնակից է ընկալում Թուրքիային: Իշխանություններն ու բանակն անարգել թույլ են տալիս իսլամիստներին Սիրիայի մի վայրից մյուս անցնել Թուրքիայի տարածքով: Օմարը պատմել է, որ փետրվարին իսլամիստների հսկողության տակ գտնվող Ռաքքայից անցել է Սերեկանիե քաղաք: »Մեզ ասացին՝ մի անհանգստացեք Թուրքիայում ոչ մի բանի համար, քանի որ թուրքերի հետ լավ համագործակցություն է հաստատվել: Մեզ երաշխավորել են, որ ոչ մի խնդիր չի լինի, քանի որ նման տարանցում մշտապես է լինում»,-ասել է նա: Photo: sozcu.com.tr Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են |