Մոսկվան երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին![]() 19 նոյեմբերի 2014 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանին «100-տոկոսանոց երաշխիք» է պետք, որ ոչ մի երկիր չի մտածում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ուղղությամբ: Այդ մասին BBC-ին է հայտարարել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն, ըստ Պեսկովի, ոչ ոք նման երաշխիք Ռուսաստանին այդպես էլ չտվեց, և այս իրավիճակը ստիպում է Մոսկվային նյարդայնանալ և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել: Ընդ որում, Պուտինի մամուլի քարտուղարը մեղադրել է Արևմուտքին «ուժերի հավասարակշռությունը խախտելու» փորձի մեջ: Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խախտել է իր պատմական խոստումը՝ սկսելով աստիճանաբար մոտենալ ՌԴ սահմաններին: «Մենք կցանկանայինք լսել, որ ՆԱՏՕ-ն այլևս չի մոտենա Ռուսաստանի սահմաններին, որ ՆԱՏՕ-ն դադարեցնում է բալանսը խախտելու փորձերը»,-ասել է Դմիտրի Պեսկովը: «Սակայն, ցավոք, մենք չենք լսում այդ խոսքերը, և դա ստիպում է մեզ նյարդայնանալ, քանի որ ՆԱՏՕ-ն մոտենում է մեր սահմաններին»,-հավելել է նա: Ուկրաինայի ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |