Իրանի դեսպանը դժգոհ է ստեղծված իրավիճակից. Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի առանց բանակի միջամտության20 նոյեմբերի 2014 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեյիսին համարում է, որ Անդրկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը լավ չէ: «Ես գոհ չեմ այդ իրավիճակից»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, մասնավորապես` Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանման դեպքին, հայտնում է Tert.am-ը: Դեսպանը հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի բանակցային ճանապարհով: «Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները և կհասնեն խնդրի լուծմանը»,-ասաց նա՝ շեշտելով, որ խնդիրը պետք է լուծվի առանց բանակի միջամտության: Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Արցախի իշխանությունները պաշտոնապես դիմել են Կարմիր Խաչի միջազգային ոմիտեին՝ հայցելով վերջինների միջնորդությունը նոյեմբերի 12-ին Աղդամի շրջանում հայկական օդուժի խոցված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի 3 անդամներին շփման գծի չեզոք գոտուց դուրս բերելու հարցում: Խոցված ուղղաթիռը չափազանց մոտ հեռավորոթյան վրա է հակառակորդի դիրքերից, որտեղից էլ տեղանքը պահվում է կրակահերթի տակ՝ թույլ չտալով հայկական կողմին մոտենալ և դուրս հանել անձնակազմը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը խոցման վայր չայցելելու մասին հայտնել է, որ «Յուրաքանչյուր դիտարկում նախապես պլանավորվում է։ Այս դիտարկման համար մենք հայտ էինք ուղարկել ավելի վաղ, քան ուղղաթիռի խոցման միջադեպը։ Անշուշտ, այդ ողբերգությունից հետո ես ցանկացա դիտարկում իրականացնել ուղղաթիռի խոցման վայրում, բայց Ադրբեջանում իմ գործընկերն ասաց, որ իրավիճակն այդ հատվածում լարված է, հնարավոր չէ անվտանգության ապահովման երաշխիքներ տալ, ինչը մեր աշխատանքում կարևոր է»: Կասպրշիկը Արցախի հեռուստատեսությանը հայտնել է նաև, որ ուղղաթիռի խոցման միջադեպի վերաբերյալ ինքը դեռ բանակցություններ է վարում և այդ մասին խոսելու է նաև Բաքվում: Ընթերցեք նաև. Խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռ անհայտ է. ԵԱՀԿ մշտադիտարկում չի անցկացվել (թարմացված) Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |