Արմատական փոփոխություններ ԱՄՆ միգրացիոն համակարգում. 5 մլն ներգաղթյալ օրինական կարգավիճակ կստանա21 նոյեմբերի 2014 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրինական կարգավիճակ կհատկացնի մոտ 5 մլն ներգաղթյալի, որոնք մինչև այժմ ԱՄՆ–ում ապօրինական են բնակվել։ Փոփոխությունը վերաբերում է այն ներգաղթյալներին, որոնք ապրում են երկրում ավելի քան 5 տարի, ԱՄՆ քաղաքացիների ծնողներ են, կամ այն անձանց, ովքեր չունեն ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն։ Միայն ԱՄՆ քաղաքացու ծնող լինելու չափորոշիչով քաղաքացիություն կստանա մոտ 3,7 մլն մարդ: «Դուրս եկեք ստվերից և մտեք օրինական դաշտ»,- հայտարարել է նախագահ Օբաման հեռուստատեսային հաղորդման ժամանակ, հաղորդում է BBC News-ը: Անօրինական ներգաղթյալը կստանա ԱՄՆ-ում մնալու ժամանակավոր թույլտվություն (3 տարի), եթե անցնի համապատասխան ստուգումները և սկսի վճարել բոլոր պարտադիր հարկերը, ինչպես նաև, եթե երեխաները ծնվել են նախքան նախագահի այս հրամանը։ Այդ 3 տարվա ընթացքում անձը կկարողանա ժամանակավոր աշխատանքի ընդունվել։ Գործընթացը վերաբերում է միայն այն մարդկանց, որոնք հանցագործություն չեն կատարել, հանցավոր խմբավորման անդամ չեն և չեն կասկածվում ահաբեկչության մեջ։ Օբամայի հանձնարարությունը նախատեսում է նաև սահմանը հսկող գործակալների քանակի ավելացում ևս 20.000 մարդով։ Նախագահի հայտարարությանը հետևել է Հանրապետականների դժգոհությունը: Նրանք պնդում են, որ այս կերպ կխաթարվի միգրացիոն ծառայության աշխատանքը: Իսկ որոշ իսպանական կառույցներ ու հասարակական կազմակերպություններ էլ հորդորում են Օբամային ավելի առաջ գնալ ու առավել լայն հնարավորություններ ընձեռել միգրանտներին: Օբամայի մտադրության մասին հայտնի էր դարձել դեռ մեկ շաբաթ առաջ: New York Times թերթի և Fox News հեռուստաալիքը հայտարարել էին, որ Օբաման պատրաստվում է թույլ տալ ԱՄՆ-ում մնալ այն երեխաների ծնողներին, որոնք ծնունդով երկրի քաղաքացիներ են, սակայն Սպիտակ տունը հրաժարվել էր մեկնաբանություններ տալ, մինչև Օբաման պաշտոնապես չհայտարարի բարեփոխման մասին: Ամերիկացի նախագահը նաև պատրաստվում է երկարաձգել 2-ամյա ծրագիրը, որն անհնարին է դարձնում երիտասարդ ներգաղթյալների արտաքսումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |