Ստամբուլի օդակայանում Գարեգին Երկրորդի ժամանման հետ կապված միջադեպը հետեւանքներ չի ունեցել22 հունիսի 2006 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի հարգում այն սկզբունքները, որոնց հիման վրա նա պատրաստվում է անդամակցել Եվրամիությանը: Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը` մեկնաբանելով Ստամբուլում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ կապված միջադեպը: Նրա խոսքերով Ստամբուլի օդակայանում Գարեգին Երկրորդի ժամանման հետ կապված միջադեպը հետեւանքներ չի ունեցել: «Թուրքիան ինքն է իրեն գնահատական տալիս, իր կերպարին, մոտեցումներին, արժեքներին, մշակույթին: Նրանք մտահոգության առիթ ունեն: Թուրքերը պետք է հասկանան, որ կա բարդույթներից ազատվելու մի հեշտ միջոց: Պետք է վերանայել եւ վերաարժեվորել մոտեցումները շատ հարցերի վերաբերյալ, սկսած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կքննարկվի խղճի ազատության հարցը Թուրքիայում: «Հետաքրքիր է ինչ կասի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցի հետ կապված միջադեպի վերաբերյալ»,-նշել է Թորոսյանը: Հիշեցնենք, որ ինչպես հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ժամանման կապակցությամբ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում ձեռնարկվել են անվտանգության արտակարգ միջոցներ, արգելվել է լրագրողների մուտքը օդակայանի տարածք: Կաթողիկոսին ինքնաթիռի տրապի մոտ դիմավորել է Կոնստանդինոպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը եւ նրանք լքել են օդակայանը, չանցնելով VIP սրահով, ինչպես նախատեսված էր, այլ այն մեքենայով, որն առանձնացել է ավտոշարասյունից եւ անսպասելիորեն մոտեցել օդակայանին: Այդ ժամանակ օդակայանի մուտքի մոտ բողոքի ցույց էր կազմակերպել մոտ 50 հոգուց բաղկացած մի խումբ: Կոնստանդինոպոլսի պաշտոնական լրատու «Լրաբերը», լրացնելով կայքում թուրքական ԶԼՄ-ներին, գրում է, որ ցուցարարները ձվեր են նետել Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Կոնստանդինոպոլսի պատրիարքին դիմավարող մեքենաների վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |