ԱՄՆ-ն Ուկրաինային HumVee և հակաականանետային ռադարային համակարգեր կմատակարարի22 նոյեմբերի 2014 - 14:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին Ուկրաինայի զինված ուժերին է փոխանցել 3 թեթև հակաականանետային ռադարային համակարգ։ Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը, դա խմբաքանակի առաջին մասն է։ Ընդհանուր առմամբ, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի նման 20 համակարգ: Մյուս 17 ռադարային համակարգը նախատեսվում է փոխանցել առաջիկա շաբաթների ընթացքում։ Այս համակարգերը գրանցում են մոտեցող ականը, արագ որոշում են կետը, որտեղից հակառակորդը կրակ է բացել, և հնարավորություն տալիս պատասխան քայլեր ձեռնարկել: Ուորենը մանրամասնել է, որ սա այս տարի ԱՄՆ կողմից ՈՒկրաինային խոստացված $118 մլն ընդհանուր արժողությամբ օգնության փաթեթի մի մասն է: Այն ներառում է ինչպես առարկայական հատկացումներ, այնպես էլ կրթական ծրագրեր: Reuters-ն ավելի վաղ հաղորդել է, որ Ուկրաինային հատկացվելու են նաև HumVee զրահապատ մեքենաներ: Գործակալության զրուցակիցները չեն թաքցրել, որ մատակարարվող օգնությունը նախատեսված է անջատողականների հետ երկրի արևելքում պատերազմող զինվորականների համար: Բացի այդ, ինչպես գրում է Gazeta.ru-ն, ԱՄՆ իշխանությունները, ի հավելումն 2014-ին հատկացված $1 մլն վարկի, $320 մլն-ի չափով հավելյալ օգնություն են հատկացրել Ուկրաինային: Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |