ՀՀ-ում նեոնատալ մահացությունը կայուն աճի միտում է արձանագրել

ՀՀ-ում նեոնատալ մահացությունը կայուն աճի միտում է արձանագրել

PanARMENIAN.Net - Հանրապետությունում 2013-ի ապրիլից մինչև 2014-ի նոյեմբեր փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք: «Փրկենք հարյուրավոր կյանքեր» նախագծի շրջանակում նոյեմբերի 21-ին Երևանում անցկացվել է «Վաղածին երեխաների մոտ շնչառական դիսթրես համախտանիշի բուժման և կանխարգելման սկզբունքները» թեմայով խորհրդաժողով` նվիրված վաղածին երեխաների համաշխարհային օրվան:

«Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկը մանկական մահացության ցուցանիշի իջեցում է: Վերջին տարիներին մենք մեծ հաջողություններ ենք գրանցել: Մասնավորապես 1990-ից մինչև 2013-ը մանկական մահացությունը նվազել է 47 %-ով»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ հավելելով, որ չնայած գրանցած հաջողություններին, վիճակագրական տվյալների վերլուծության դեպքում մահացության իջեցմանը զուգահեռ նեոնատալ մահացությունը նորից կայուն աճի միտում է արձանագրել:

Նեոնատալ մահացությունը 1000 կենդանի ծնված նորածնից առաջին 28 օրում մահացած նորածինների թիվն է։ Բժշկության մեջ կա նաև Վաղ նեոնատալ մահացության ցուցանիշը, որը 1000 կենդանի ծնված նորածնից մինչև 7 օրում մահացած նորածինների թիվն է։

Միջոցառման հիմնական նպատակն է մասնագետների հետ քննարկել վաղածնության խնդիրը, ի հայտ բերել վաղածին փոքրիկի լույս աշխարհ գալու ռիսկերը և կազմակերպել պատշաճ խնամք նեոնատալ շրջանում, խթանելու վաղածին երեխայի առողջ աճը: Խորհրդաժողովը կնպաստի վաղածին երեխաների խնդիրների վերաբերյալ հասարակության գիտելիքների բարձրացմանը: Երկրորդ տարին է, ինչ միջոցառման մասնակիցները երկինք են բաց թողնում սպիտակ փուչիկներ, որոնք խորհրդանշում են տարվա ընթացքում փրկված երեխաների թիվը:

Պաշտոնական տվյալներով` մեր երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-`ը ծայրահեղ ցածր քաշով և շնչառական դիսթրես համախտանիշով:

Ընդհանուր առմամբ, վերջին 20 տարում աշխարհում դիտվում է վաղածին երեխաների ծնելիության ցուցանիշների աճ, իսկ վաղածին հղիությունը գերակշռում է նորածինների մահացության պատճառների թվում` հանգեցնելով տարեկան ավելի քան 1մլն դեպքի կամ աշխարհում մանուկների մահերի 35%-ը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---