Օբաման ակնարկել է, որ Հիլարի Քլինթոնը կարող է նախագահի թեկնածու լինել առաջիկա ընտրություններում![]() 24 նոյեմբերի 2014 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որին համարում են Դեմոկրատական կուսակցության գլխավոր թեկնածուներից մեկը 2016-ի նախագահական ընտրություններում, կարող է հիանալի նախագահ լինել: «Եթե նա որոշի մասնակցել նախագահական ընտրարշավին, կկարողանա մրցունակ թեկնածու լինել, կարծում եմ, նա հիանալի նախագահ կլինի»,-հայտարարել է նա ABC News-ին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նա նշել է, որ իր դրական արձագանքները Հիլարի Քլինթոնի մասին պետք չէ ընկալել որպես նախկին պետքարտուղարի թեկնածությունն առաջ քաշելու 100-տոկոսանոց երաշխիք: Նա հայտարարել է, որ դեմոկրատներն այլ հնարավոր թեկնածուներ ևս ունեն, բայց անուններ չի նշել: Բացի այդ, Օբաման բարձր է գնահատել Քլինթոնի աշխատանքը պետական կառույցներում՝ անվանելով նրան ակնառու պետքարտուղար և իսկական ընկեր: Ավելի վաղ ասվել է նաև ԱՄՆ գործող փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի թեկնածության հնարավոր առաջադրման մասին: Նա մասնակցել է նախագահական մրցավազքին երկու անգամ՝ 1988-ին և 2008-ին: Իսկ հանրապետականների կողմից թեկնածու կարող է դառնալ Ջեբ Բուշը՝ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի հարազատ եղբայրը և 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագի որդին: Ջեբ Բուշն անձամբ չի բացառել իր մասնակցությունը 2016-ի նախագահական ընտրություններին և հայտարարել էր, որ վերջնական որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ մինչև տարեվերջ: : Photo: Getty Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |