ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. ԼՂՀ հակամարտությունը ռազմական լուծում չունի (թարմացված)24 նոյեմբերի 2014 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հաագայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպերի ու բռնության առթիվ: «Դա ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասել է Ստոլտենբերգը: «Քաղաքական որոշումն այլընտրանք չունի»,- ընդգծել է նա. «Ես ՆԱՏՕ-ի ուղիղ դերակատարումը չեմ տեսնում, բայց ՆԱՏՕ-ն սատարում է Մինսկի խմբի ձևաչափը, որպեսզի Լեռնային Ղարաբաղում բանակցությունների միջոցով կայուն խաղաղության հաստատման պայմաններ ստեղծվեն»: Կանադայի խորհրդարանում Լիբերալ կուսակցության պատգամավոր Առնոլդ Չենը հայտարարություն է տարածել նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցման առթիվ: Չենը կուսակցության անունից ցավակցել է երեք օդաչուի ընտանիքներին ու հարազատներին, որոնք իրենց կյանքն են կորցրել: Կանադացի պատգամավորը նշում է, որ խորապես մտահոգ է, որ միջադեպը կարող է մեծացնել լարվածությունը շփման գծում: Նա դատապարտել է ուղղաթիռի խոցումը և խաղաղ բանակցությունների կոչ արել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափում: Կուսակցության կայքին հղումով Tert.am-ը գրում է, որ ըստ պատգամավորի, «տևական խաղաղության ու անվտանգության համար ամենալավ ուղին բանակցային կարգավորումն է»: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ուսումնավարժական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը: Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուի դիերի մնացորդները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր, այդ թվում՝ սև արկղը: Հատուկ նշանակության գործողության ընթացքում հակառակորդը 2 զինվոր է կորցրել: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանն ու լեյտենանտ Ազատ Սահակյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով: Կարդացեք նաև`ԼՂՀ վարչապետ․ Հայկական զինուժն ի վիճակի է ավելի բարդ օպերացիաներ իրագործել Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |