Մոտ 40 երկիր մտադիր է առևտրի ազատ գոտի ստեղծել ԵՏՄ հետ24 նոյեմբերի 2014 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Մոտ 40 երկիր հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու ցանկության մասին: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը: «Միևնույն ժամանակ ԱՊՀ մեր որոշ գործընկերներ, հիմնականում արտաքին ճնշմամբ, հրաժարվում են ԵՏՄ-ին իրավահավասար մասնակցությունից հօգուտ Եվրամիության հետ ասոցացման, որը ենթադրում է լիակատար իշխում»,-ասել է նա «Նախագահ, խորհրդարան, ինետգրում» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համաձայնագրի նախագծեր է պատրաստում առևտրի ազատ գոտիների մասին Վիետնամի, Նոր Զելանդիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի ու Իսրայելի հետ: ԵՏՄ անդամներ են հանդիսանում Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը: Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից: Միությանն առաջիկայում կանդամակցի նաև Ղրղզստանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է առաջ տանել ԵՄ և ՄՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը: Նման հայտարարություններ հնչեցին նաև Բրյուսելում: Մասնավորապես, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի սկզբում հայտարարեց, որ հեռանկարում ազատ առևտրի գոտի անհրաժեշտ կլինի ԵՄ և այն ժամանակ դեռ Մաքսային միության միջև: Ընդ որում, ԵՄ-ում բազմիցս են նշել, որ անհնար է միաժամանակ անդամակցել և ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին, և ասոցացման ու Առևտրի ազատ գոտու համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: 2013-ին Բրյուսելը մերժեց Երևանի առաջարկն ասոցացման մասին համաձայնագի միայն քաղաքական մասը ստորագրելու մասին, երբ վերջինս որոշում կայացրեց անդամակցել Մաքսային միությանը: ԵՏՄ և ԵՄ միջև տարաձայնություններն Ուկրաինայում հակամարտության պատճառներից մեկը դարձան: Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը, որը մտադիր էր ասոցացման մասին համաձայնագիրը ԵՄ հետ ստորագրել 2013-ի նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում, վերջին պահին փոշմանեց, որին հաջորդեց Եվրամայդանը, զանգվածային բախումները Կիևի փողոցներում, Յանուկովիչի փախուստը, Ղրիմի միացումը Ռուսաստանին և պատերազմը Դոնբասում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լարված իրավիճակ՝ ԱԳՆ-ի մոտ․ Ոստիկանությունն ուժով հեռացնում է ակցիայի մասնակիցներին շենքի մոտից Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել անցագրային ռեժիմի մասին ՔԿ․ Ռեկտորներն ուսանողներից խարդախությամբ գումարներ են հափշտակել Մեղադրյալներ Ան., Ս. և Ա.Հ.-երի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ յուրաքանչյուրի մասով 5 մլն դրամի չափով Ոստիկանություն. Ցանկացած մուտք ԱԳՆ ենթադրում է ռեժիմի պահպանում Ոստիկանությունը հորդորում է ձեռնպահ մնալ ռեժիմի խախտման որևէ գործողությունից Բնապահպանության նախկին նախարար Այվազյանից պահանջում են բռնագանձել մոտ 20 մլրդ դրամ և գույք Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 23-ին վարույթ է ընդունել դատախազության հայցադիմումը |