Պուտին. ՌԴ-ն և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև երկաթուղային հաղորդակցության մասին![]() 25 նոյեմբերի 2014 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին: Նա հավելել է, որ նման մոտեցումը թույլ կտա պայմաններ ստեղծել տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների միջև համագործակցության զարգացման համար, գրում է ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերին ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու բացման շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում: Վրացական կողմն ի դեմս վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլիի և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի, հերքել է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման որևէ գործընթացի առկայությունը: Ավելի վաղ Աբխազիայի նախագահը հայտարարեց, որ իրենք դեմ չեն երկաթուղու բացմանը, բայց «Վրաստանի արևմտյան հովանավորները հազիվ թե ցանկանան»: Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցն ավելի ակտիվ սկսեց քննարկվել 2012 և 2013 թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններում Սահակաշվիլիի թիմի պարտությունից հետո: 2013-ի սեպտեմբերի 2-ին այն ժամանակ դեռ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտնեց, որ մտադիր է սեղմ ժամկետում լուծել աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը: Երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի ու Ռուսաստանի միջև աբխազական երկաթուղով կասեցվեց Աբխազիայում պատերազմի ժամանակ 1992 թ.: Խորհրդային շրջանում աբխազական երկաթուղով անցնում էր մոտ 14 ուղևորատար 24 զույգ գնացք: Երթևեկության վերսկսումը կնպաստի Հայաստանի շրջափակման մասնակի դադարեցմանը և ավելի դյուրին կդարձնի Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ: Ըստ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI)անցկացրած հարցման, Վրաստանի բնակիչների 63 տոկոսը կողմ է աբխազական երկաթուղու վերագործարկմանը: Հարցումն անցկացվել է Վրաստանի ամբողջ տարածքում 3103 մարդու շրջանում: Երկաթուղու բացմանը դեմ է արտահայտվել հարցվածների 13 տոկոսը: Photo: ТАСС ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |