Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտվեցին և կտևեն ևս 7 ամիս25 նոյեմբերի 2014 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ի երեկոյան Վիեննայում ավարտվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Որոշվեց ևս 7 ամիս հատկացնել ամփոփ համաձայնագիր կնքելու համար: Այսպիսով, Իրանի դեմ գործող պատժամիջոցները լիովին հանելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածության և փոխզիջման հասնել հնարավոր չեղավ: Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարեց լրագրողներին, որ Իրանը չի ցանկանում 7 ամիս ծախսել վերջնական համաձայնագրի մշկաման վրա, դա անհրաժեշտ է ավելի շուտ անել, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մինչդեռ ԱՄՆ-ում մի խումբ կոնգրեսականներ արդեն կոչ են անում Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել: ԱՄՆ դիրքորոշման խստացման օգտին արտահայտվեցին սենատորներ Ջոն Մաքքեյնը, Լինդսեյ Գրեհեմը և Քելլի Այոթը, ինչպես նաև Էդ Ռոյսը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները: Սակայն, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարեց, որ Իրանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցների կիրառումը «վեցյակի»« և Թեհրանի միջև բանակցությունների ընթացքում հակաարդյունավետ կլիներ, գրում է «Ինտերֆաքսը»: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ չի կասկածում, որ կողմերը «եթե ոչ այսօր, ապա վաղը» համաձայնության կգան միջուկային ծրագրի հարցում: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բազմիցս է հայտարարել, որ միջուկային համաձայնությունն Արևմուտքի հետ հասանելի է: Ըստ նրա, Թեհրանն ու Արևմուտքը փոխզիջման են հասել ընդհանուր հարցերի շուրջ, մնացել է համաձայնեցնել միայն որոշ մանրամասներ, որոնք կարելի է լիովին համաձայնեցնել մինչև նոյեմբերի 24-ը: ԱՄՆ նախագահ Օբաման նաև հայտարարել է բոլոր բանակցությունների հաջող ավարտի մասին, եթե Թեհրանը համոզի բանակցողներին, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: 2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում էր, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր: Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից: Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |