Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի համար![]() 25 նոյեմբերի 2014 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում «1915» ֆիլմի համար, որի ռեժիսորներն ու սցենարիցտները Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են: Ֆիլմի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն, դա կլինի Թանկյանի դեբյուտը որպես ֆիլմի կոմպոզիտոր: Ըստ IMDB-ի, այն մեծ էկրան կբարձրանա 2015-ի ապրիլի 24-ին՝ ԱՄՆ-ում, իսկ առայժմ պոստ-փրոդաքշնի փուլում է: «1915»-ը գեղարվեստական ֆիլմ է, որտեղ թե հոգեկան ցնցումներ կան, թե խորություն, թե անորոշություն, բայցև այն պատկերավոր և ժամանակակից է, ինչը հազվագյուտ երևույթ է այսօրվա ֆիլմերում: Հաճույք եմ ստանում դրա համար երաժշտություն գրելով»,- ըստ գրառման, նշել է Թանկյանը: Ֆիլմում գլխավոր դերերում լինելու են Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջն ու Անժելա Սաֆարյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը, որի մենակատարը Սերժ Թանկյանն է, համաշխարհային շրջագայության կմեկնի: Առաջին համերգը նախատեսված է դեկտեմբերի 13-ին՝ Լոս Անջելեսում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում ու Ռուսաստանում: Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով: Համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով. այն ուղղված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Սերժ Թանկյանն ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան։ Նա աշխարհահռչակ System of a Down խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») ՀԿ հիմնադիրն է։ Թանկյանն աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ է ճանաչվել։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է Elect The Dead և Imperfect Harmonies ալբոմը, ապա 2010-ի նոյեմբերին հայտարարել խմբի վերամիավորման մասին։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |