ԶԼՄ-ներ. Հռոմի պապն Էրդողանի հետ հանդիպմանը, հավանաբար, կանդրադառնա Հայոց ցեղսպանությանը26 նոյեմբերի 2014 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հանդիպման օրակարգում, հնարավոր է, ընդգրկվի նաև Հայոց ցեղասպանության թեման: Ինչպես հայտնում է Nouvelles d'Armenie-ին, Վատիկանի ռադիոյի վրա հղումով, Սբ Աթոռում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեդ Փաչաչին հայտարարել է, որ Թուրքիան երկխոսության է ձգտում Հայաստանի հետ և հուսով է ստանալ Վատիկանի աջակցությունն այս հարցում: Հռմի պապի այցը Թուրքիա կայանլու է նոյեմբերի 28-ին: Ակնկալվում է, որ Թուրքիա այցելության շրջանակում Ֆրանցիսկոսը կանդրադառնա բռնություններին Մերձավոր Արևելքում և քրիստոնյաների սպանություններին Սիրիայում ու Իրաքում: Պապին Թուրքիա է հրավիրել Կստանդնուպոլսի պատրիարք Բարդուղեոմեոսը, որն ամռանն այցելել էր Վատիկան ներկա գտնվելու Հոռմի պապի և Իսրայելի ու Պաղեստինի ղեկավարների համատեղ աղոթքին: Սեպտեմբերին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունեց պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ավարտին Հռոմի պապը հայտարարեց, որ կայցելի Հայաստան 2015-ի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին: Photo: Reuters Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան |