Տոկիոյում տեղի կունենա «Ընտիր հայկական ֆիլմեր» փառատոնը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 11, 12 եւ 19-ին Տոկիոյում տեղի կունենա «Ընտիր հայկական ֆիլմեր» փառատոնը: Կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի «Վերադարձ դեպի ավետյաց երկիր» եւ «Վավերագրողը» ֆիլմերը, Վիգեն Չալդրանյանի «Ես գտա մեզ, Տեր», Էդգար Բաղդասարյանի «Մարիամը», Հենրիկ Մալյանի «Նահապետը», Սերեգեյ Փարաջանովի «Նռան գույնը» եւ Ատոմ Էգոյանի «Օրացույցը»: Փառատոնի կազմակերպիչն է հատուկ այդ առիթով ստեղծված գործադիր կոմիտեն Հայաստան-Ճապոնիա բարեկամության ասոցիացիայի, «Սպլինգ» եւ «Յուրոսպեյս» կազմակերպությունների եւ Ստենֆրանս մշակութային կենտրոնի հետ համատեղ: Հատուկ այդ առիթով ստեղծված գործադիր կոմիտեն Հայաստան-Ճապոնիա բարեկամության ասոցիացիան ստեղծվել է 1991 թվականին, որի նպատակն էր խթանել փոխըմբռնումը, տեղեկատվության փոխանակումը, ցուցահանդեսների եւ փառատոնների կազմակերպումը երկու ժողովրդների միջեւ, զբոսաշրջիկների խմբերի այցելությունների միջոցով: Ասոցիացիան հրապարակում է «Արարատ» եւ «Արաքս» տեղեկատվական բրոշյուրները: Ասոցիացիայի նախագահը Հիդեխարու Նակաիման է, փոխնախագահը` Մասանորի Կոյաման: Խորհրդականների թվում են Կիտասատո, Տոխոկու եւ Աիչի Սանգյո համալսարանների պրոֆեսորներ Խարուո Օգուրան, Սեիչի Կիտագավան եւ Խիրոյոշի Սեգավան, հաղորդում է «Ազգը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---