Ռ.Քոչարյան. Հայաստանը կշարունակի մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին24 հունիսի 2006 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կշարունակի մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը Մինսկում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ: «Բուխարեստում կայացած վերջին հանդիպման ժամանակ առաջարկվեց որպես հիմք ընդունել միջնորդների կողմից այդ հարցի վերաբերյալ պատրաստված նախագիծը, սակայն Ադրբեջանը հավանություն չտվեց այդ նախագծին եւ բանակցությունները կշարունակվեն»,-նշել է Հայաստանի նախագահը: Ռոբերտ Քոչարյանը նշել է «ռազմատեխնիկական համագործակցության դինամիկ զարգացումը ՀԱՊԿ շրջանակներում»: Միեւնույն ժամանակ, հայկական կողմը, նրա խոսքերով, «անհրաժեշտ է համարում ճշտել ՀԱՊԿ անդամներին ցուցաբերվող ռազմատեխնիկական օգնության մեխանիզմների պարամետրերը արտաքին ագրեսիայի դեպքում»: Հայաստանի նախագահը հայտարարել է նաեւ. «Մենք պետք է ձեռնպահ մնանք այն քայլերից, որոնք կարող են հակասել ՀԱՊԿ անդամ պետությունների շահերին», հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |