Վրաստանն ազատ տարանցիկ միջանցք կտրամադրի Հայաստանին` դեպի ԵՏՄ արտահանման համար![]() 27 նոյեմբերի 2014 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը պատրաստ է ազատ տարանցիկ միջանցք տրամադրել ԵՏՄ երկրներ հայկական ապրանքների արտահանման համար, չորեքշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած` ԵՏՄ–ի շրջանակում արտահանմանը նվիրված քննարկումների ժամանակ: Ըստ նրա, Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցման հարցը ներառվել է հիմնական փաստաթղթերի ցանկում, որոնք Հայաստանը ստորագրել է ԵՏՄ–ի շրջանակում, քանի որ Հայաստանը Միության երկրներից միակն է, որը չունի ուղիղ սահման մասնակից երկրներից ոչ մեկի հետ։ «Այսօր ձեռնարկվում են բոլոր քայլերը` ԵՏՄ երկրներ հայկական ապրանքների անխափան մատակարարում իրականացնելու համար», – ասաց Տարասյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ հայկական ապրանքները սահմանին կազատվեն մաքսային վարչարարությունից, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախ ստանում: Իսկ Վրաստանն ընտրեց ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու ճանապարհը՝ ստորագրելով ասոցացման և ազատ տնտեսական գոտու մասին պայմանագիրը: Երկու երկրների ընտրած զարգացման տարբեր ուղղությունները մտավախություն էր առաջացրել Հայաստանում, որ կարող են խնդիրներ ծագել ՌԴ և ԵՏՄ մյուս երկրների հետ առևտրի ոլորտում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |