Կառավարությունը հաստատել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրծած վարկային ծրագրերը. Ընդհանուր արժեքը` $90 մլն27 նոյեմբերի 2014 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 27-ի նիստում հաստատել է 2014-ի օգոստոսի 6-ին ՀՀ-ի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված վարկային երկու համաձայնագիրը` «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար»` $40 մլն, և «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» $50 մլն: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Կառավարության նիստի ժամանակ նշել է, որ վարկը վերցնում են 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին` արտոնյալ պայմաններով: «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները: Ծրագիրն իրականացվելու է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից»,- ասել է նա` հավելելով, որ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2014-ին, իսկ ավարտը` 2018-ի դեկտեմբերի 31-ին: Նպատակն է էլեկտրահաղորդման համակարգի հիմնական նյութական բազայի վերակառուցման կամ փոխարինման միջոցով ավելացնել էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունն ու հզորությունը: Վարկային 2-րդ ծրագիրն անհրաժեշտ է առևտրի խթանման համար: «Ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի ընկերություններին արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումը և մասնավոր ներդրումների և արտահանման աճի համար աջակցող միջավայրի ու ընկերությունների կարողությունների ամրապնդումը»,-մանրամասնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, մեջբերում է Tert.am-ը: Օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին ստորագրել են 3 ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր: ՀՀ և Համաշխարհային բանկի խումբ հանդիսացող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 50մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ: Այն կուղղվի արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը: Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը: ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, իսկ ՀԲ խումբ հանդիսացող Միջազգային զարգացման ընկերակցության հետ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել արոտավայրերի և անասնապահական համակարգերի արտադրողականությունն ու շարունակական պահպանումը նպատակային համայնքներում, ինչպես նաև ավելացնել ընտրված անասնապահական և բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաների արտադրանքի շուկայահանումը: Ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրվի 32.67մլն դոլար արժողությամբ վարկ, այդ թվում` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից` 23մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունից` 9.67մլն դոլարին համարժեք 6.26մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |