Մոսկովյան համաժողովում Ցեղասպանությունը կդիտարկվի պատմական հիշողության և տեղեկատվական պատերազմների տեսակետից27 նոյեմբերի 2014 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28–ին Մոսկվայի «Պրեզիդենտ հոթելում» տեղի կունենա «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից տեղեկատվական պատերազմներում» խորագրով միջազգային համաժողովը: Այն համատեղ կազմակերպում են «Արդար աշխարհ» ինստիտուտը, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ընկերակցությունը, ՌԴ ԳԱ Աֆրիկայի ինստիտուտը, Կրոնի և կրոնական հանդուրժողության ուսումնասիրության կենտրոնը (Բելգրադ): Համաժողովում քննարկվող հարցերն են. Ցեղասպանության հետևանքների վերացումը և էթնոմշակութային հանդուրժողության ձևավորումը ժամանակակից աշխարհում, Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում և ժամանակակից իրավիճակը Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավ-Արևելյան Ասիայում, Ցեղասպանության թեման ԶԼՄ-ներում, Ցեղասպանության փաստի իրավա-քաղաքական ճանաչման դիտանկյունները: Ֆորումին մասնակցում են ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Է. Պամֆիլովան, ՌԴ Պետական Դումայի փոխխոսնակ Ն. Լևիչևը, ՌԴ Պետական Դումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար, «Արդար աշխարհ» ինստիտուտի տնօրեն Ս. Միրոնովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու. Նավոյանը, ակադեմիկոս Ա. Դավիդսոնը, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Վ. Սումսկին Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Ն. Վելիկայան, ՎՇԷ-ի պրոֆեսոր Ի. Կրիվուշինը, «Ազգային պաշտպանություն ամսագրի» խմբագիր Ի. Կորոտչենկոն, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ս. Բաղդասարովը, վերլուծական և ակադեմիական հաստատությունների ուրիշ ներկայացուցիչներ: Պատկառելի ներկայություն ունեն ՌԴ ազգային համայնքները: Մոսկվայում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի ֆորումին մասնակցելու են «Հոլոքոստ» հիմնադրամի համանախագահներ Ա. Գերբերը և Ի. Ալտմանը, Ռուսաստանի հույների ազգային-մշակութային ինքնավարության նախագահ, Պետդումայի նախկին պատգամավոր Ի. Սավվիդին, Հունական կազմակերպությունների միջազգային ընկերակցության պատասխանատու քարտուղար Գ. Մելանիֆիդին, Ռուսաստանի ասորիների միության նախագահ Դ. Յակուբովը, Քրդական կազմակերպությունների միջազգային ընկերակցության նախագահ Մ. Շամոևը և ուրիշներ: Ֆորումին մասնակցելու համար Մոսկվա են ժամանել միջազգային ճանաչված մասնագետներ, պրոֆեսորներ Յ. Օրոնը (Իսրայել), Կ. Ֆոտիադիսը (Հունաստան), Մ. Եվտիչը (Սերբիա): Հայաստանից հրավիրված գիտնականների թվում են ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Դեմոյանը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Վ. Պողոսյանը: Համաժողովի շրջանակներում «Պրեզիդենտ հոթելի» սրահում տեղի կունենա նաև վավերագրական նյութերի ցուցահանդես` նվիրված հայերի և ուրիշ ազգերի ցեղասպանություններին: Համաժողովի արդյունքները կամփոփվեն հոդվածների ժողովածուի տեսքով: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնեցին «Ռուս-հայկական համագործակցությունից», ֆորումը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքական, գիտական շրջանակների և ազգային համայնքների ջանքերի համատեղում` ցեղասպանության փաստի դատապարտման և դրա կանխարգելման միջոցները քննարկելու համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Վանաձոր-Ալավերդի-Այրում- Բագրատաշեն ճանապարհը փակ է Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել |