Ամերիաբանկն ու Orange-ը հայտարարում են առցանց վճարումներ իրականացնելու ծառայության մեկնարկը27 նոյեմբերի 2014 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն Orange ընկերության հետ համատեղ հայտարարում է Orange-ի բաժանորդների համար առցանց (ինտերնետում) վճարումներ իրականացնելու ծառայության մեկնարկը: Orange ընկերության հաճախորդներն այսուհետ կարող են բոլոր ծառայությունների համար վճարումներ կատարել առցանց` ArCa, MasterCard և Visa բանկային քարտերով։ Վճարումներն իրականացվում են Orangearmenia.am կայքի միջոցով և անմիջապես փոխանցվում բաժանորդի հաշվեկշռին։ Բաժանորդը կարող է իրականացնել վճարումներ ցանկացած բանկի ArCa, MasterCard կամ Visa քարտով: Կիրառվող VbV (Verified by VISA) և SecureCode (3DSecure MasterCard) տեխնոլոգիաներն ապահովում են առցանց գործարքների իրականացման անվտանգության բարձր մակարդակ: «Orange-ի և Ամերիաբանկի համատեղ այս նախագիծը ևս մեկ լուրջ քայլ է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում,- նշում է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության պետ, ծրագրի համակարգող Բենիամին Թադևոսյանը,- առցանց առևտուր իրականացնող կայքերում ArCa, MasterCard և Visa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը և հետագա սպասարկումը հեշտացնելու նպատակով մենք մշակել ենք ծրագրային գործիք՝ vPOS (վիրտուալ տերմինալ), որը կարող է արագ տեղադրվել ինտերնետային կայքում` առանց մեծածավալ ծրագրավորման և կարգաբերումների անհրաժեշտության»: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |