Մի-24-ի գործն ավարտված չէ. ՊՆ-ն ծառայողական քննությամբ չի սահմանափակվելու27 նոյեմբերի 2014 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. կա երեք զոհ, և պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի: Այս մասին հայտարարել է նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի», - ասել է պաշտպանության նախարարը։ Օհանյանը նշել է, որ քննությունը բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտա՝ միաժամանակ ընդծելով՝ ուղղաթիռը մասնակցել է վարժանքների, թռիչքուղին էլ անձնակազմին անծանոթ չի եղել։ «Այդ նույն ուղիով նրանք իրականացրել են թռիչք, պարզապես այս անգամ հակառակորդի այդ դավադրանքի արդյունքում խոցվել է այդ ուղղաթիռը», - ասել է նա։ Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:Ըստ նախնական տվյալների, անձնակազմի 3 անդամներից մեկը կարող է դեռ ողջ լինել, սակայն, ադրբեջանական կողմը, գնդակոծելով ուղղաթիռի կործանման վայրը, թույլ չի տալիս մոտենալ բեկորներին: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ գործողության արդյունքում, որը Երևանում և Ստեփանակերտում փայլուն անվանեցին, ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի կրել: Ավելի վաղ` նոյեմբերի 22-ին Հետախույզի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ հայկական կողմը կուժեղացնի հսկողությունն առաջնագծում՝ հակահարված տալով հակառակորդի ցանկացած սադրանքի: «Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը ու ոչնչացվել հակառակորդի ծուղակը։ Եռաբլուր զինվորական պանթեոնում նոյեմբերի 25-ին զինվորական արարողակարգով հուղարկավորել են ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին. հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին: Արարողությանը մասնակցել են բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այնպես էլ ՀՀ շարքային քաղաքացիներ և մտավորականներ:ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով, որոնք նրանց հարազատներին է հանձնել ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: Կարդացեք նաև` Բաքվին դատապարտող ՀՀ ԱԳՆ հայտարարությունը շրջանառվել է որպես ՄԱԿ ԳՎ և ԱԽ պաշտոնական փաստաթուղթ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |