«Շենացնենք մեր երկիրը». Հեռուստամարաթոնն արձանագրել է $12.399.550 նվիրատվություն![]() 28 նոյեմբերի 2014 - 11:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12.399.550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հիմնադրամի պաշտոնական կայքը հայտնում է, որ այս տարի հեռուստամարաթոնն ընթանում էր «Շենացնենք մեր երկիրը» կարգախոսով: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող մոտ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաև` բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին, որոնք կիրականացվեն Հայաստանում և Արցախում: Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը` որպես ռազմավարական ծրագիր հաստատված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջև: Նոր մայրուղին ոչ միայն կաշխուժացնի ճանապարհի երկայնքով տարածվող 22 մեծ ու փոքր համայնքների կյանքը, այլև կխթանի զբոսաշրջությունը և, մեծ հաշվով, կնպաստի մեր երկրների տնտեսության առաջխաղացմանը: 1992 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը` որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը: Շուկայական հարաբերությունների հաստատման բարդություններին զուգահեռ անհրաժեշտ էր հաղթահարել բազում հիմնախնդիրներ, որոնք պետության առջև ծառացել էին 1988-ի ավերիչ երկրաշարժի, երկրի շրջափակման և արցախյան պատերազմի հետևանքով: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1996-ից անցկացնում է հեռուստամարաթոններ, որոնք տեղի են ունենում Լոս Անջելեսում, յուրաքանչյուր տարվա նոյեմբերին: 12-ժամյա հեռուստամարաթոնները ոչ թե սոսկ դրամահավաքին ուղղված միջոցառումներ են, այլ հայությանը մեկ միասնական գաղափարի և ծրագրի շուրջ համախմբող լայնածավալ ձեռնարկ: 2013-ին նվիրաբերված գումարներով կատարված աշխատանքները ներառում էին ամբողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում, ինժեներական ցանցերի, ափապաշտպան և արգելապաշտպան կառույցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում, 17 մեծ ու փոքր կամուրջի կառուցում ու վերանորոգում: Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածի առաջին 12 կմ-ն ասֆալտապատ է: Հաջորդող հատվածը՝ մինչև Մարտակերտ, պատված է խտացված հողային պաստառով և երթևեկելի է նաև մարդատար մեքենաների համար: 2013-ին 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել էր 22.661.372 ԱՄՆ դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հեռուստամարաթոն 2013-ի հանգանակությունների առաջատարը, ըստ երկրների, Ռուսաստանն էր՝ 12.350.000 ԱՄՆ դոլարի չափով, ապա ԱՄՆ արևմտյան շրջանը (Լոս Անջելես)` 2.000.000 ԱՄՆ դոլարի: Հիմնադրամի կողմից իրականացված դրամահավաքի շրջանակներում ամենաշատ գումարը հավաքվել է 2008-ի հեռուստամարաթոնի ժամանակ՝ 35 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ամենաքիչը՝ 2004-2005թթ-ին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |