Մոսկվայում ներգաղթյալներին կպարտավորեցնեն 5,4 հազար ռուբլի վճարել բուժապահովագրության համար28 նոյեմբերի 2014 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Կամավոր բուժապահովագրության տարեկան փաթեթը, որը միգրանտները պարտավոր կլինեն գնել 2015-ից սկսած աշխատանքի տեղավորվելու համար, կարժենա Մոսկվայում մոտ 5,4 հազար ռուբլի: Ինչպես գրում է «Իզվեստիան», այդ գումարը վճարելով, ներգաղթյալներին հասանելի կլինեն ինչպես թերապևտի «խորհրդատվական-ախտորոշիչ» ծառայությունները, այնպես էլ նեղ մասնագետների. վիրաբույժի, սրտաբանի, վնասվածքաբանի, մաշկաբանի, ուրոլոգի, գինեկոլոգի և այլ մասնագետների: Ի տարբերություն մոսկվաբնակների, որոնք կարող են այցելել պոլիկլինիկայի բժիշկներին անսահմանափակ անգամ, ներգաղթյալների այցելությունները սահմանափակ կլինեն, օրինակ, հնարավոր կլինի երեքական անգամ այցելել թերապևտի և վիրաբույժի, մեկական անգամ սրտաբանի ու մաշկաբանի: Այժմ միգրանտները կարող են օգնություն ստանալ պոլիկլինիկաներում միայն վճարովի հիմունքով, նույնիսկ եթե սուր ցավեր ունեն: Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն էր տվել մի օրենքի, որով թույլատրվում է միգրանտներին> աշխատանքի ընդունել միայն բուժապահովության առկայության դեպքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ բուժծառայություններն օտարերկրացուն են տրամադրվում գործատուի հաշվին: Բուժապահովագրության ձևակերպում ըստ օրենսդրության այդ դեպքերում չի նախատեսվում: Բացի այդ, գործատուն, պարտավոր է ազատել աշխատանքից օտարերկրացի աշխատակցին, եթե նրա բժշկական ապահովագրության, աշխատանքի թույլտվության կամ պատենտի ժամկետը լրացել է: Ընդ որում աշխատակցին պայմանագրի խզման դեպքում պետք է վճարվի նպաստ երկու շաբաթվա կտրվածքով միջին աշխատավարձի չափով: Ընթերցեք նաև. ՌԴ-ում 500.000 ՀՀ և 600.000 Ադրբեջանի քաղաքացի կա Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |