Ղրիմից ՀՀ և հակառակ ուղղությամբ հազիվ 20-30 մարդ է թռչում28 նոյեմբերի 2014 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը մտադիր է իրականացնել Ղրիմից դեպի Հայաստան երկրորդ չվերթը: Ինչպես հայտնել է ընկերության կոմերցիոն տնօրեն Սերգեյ Պետրովը, «Սիմֆերոպոլ-Անապա-Երևան» չվերթի համար 30 տոմս է վաճառվել, իսկ հակառակ ուղղությամբ՝ 20: «Ինքնաթիռը Սիմֆերոպոլից կուղևորվի Երևան առավոտյան ժամը 9-ին՝ Անապայում տեխնիկական վայրէջքով: Դա որոշ անհարմարություններ է ստեղծում ուղևորների համար, բայց չվերթը կիրականացվի»,-ասել է Պետրովը: Չվերթն իրականացվում է Յակ-42 ինքնաթիռով, որի տարողունակությունը 120 ուղևոր է, հայտնում է «Սոբիտիե»-ն: Հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ղրիմի միջև ավիահաղորդակցություն կարող է հաստատվել, բացասաբար ընկալվեց Ուկրաինայում: Այդ երկրի ԱԳՆ-ն կոչ արեց Երևանին ձեռնպահ մնալ այդ չվերթի իրականացումից: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթ իրականացնելու հայտ երբևէ չի ստացել: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտարարեց. «Թույլտվություն չունեն, չվերթեր չեն կարող իրականացնել», Ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրեցին Ղրիմ թռիչքներն ընթացիկ տարվա մարտին, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին: Նախկինում Սիմֆերոպոլից Երևան թռիչքներն իրականացնում էր ուկրաինական ՄԱԿ ավիաընկերությունը շաբաթական մեկ անգամ: Ղրմից միջազգային թռիչքները վերսկսվեցին հուլիսի 19-ին: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |