Վրաստանի կառավարությունը դրամական միջոցներ է հատկացրել Վիրահայոց թեմին28 նոյեմբերի 2014 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարության որոշման համաձայն, նպատակ ունենալով մասնակիորեն փոխհատուցել երկրում գործող չորս կրոնական համայնքներին խորհրդային ռեժիմի հասցրած վնասը, կհատկացվի 1 մլն 750 000 լարի ($950) ֆինանսավորում, հայտնում է ick.ge-ն: Ֆինանսավորում կստանան իսլամական, հուդայական, կաթոլիկ և հայկական կրոնական միավորումները: Նշված գումարն արդեն փոխանցվել է Կրոնական հարցերի ազգային գործակալությանը: Ընդհանուր գումարից 1 100 000 լարի կստանա մահմեդական համայնքը, 300 000 լարի՝ Հայ Առաքելական եկեղեցին, 200 000 լարի՝ կաթոլիկ համայնքը և 150 000 լարի՝ հուդայական համայնքը: Մինչ վերոնշյալ որոշումը, պետությունից 25 մլն լարի ֆինանսական օժանդակություն էր ստանում միայն Վրաց Ուղղափառ եկեղեցին, գումարը փոխանցվում էր Վրաստանի պատրիարքարանին: Կառավարության որոշմամբ նախատեսվում է, որ ֆինանսական հատկացումները լինելու են պարբերական և կտրամադրվեն ամեն տարի: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերին Թբիլիսի այցելության ժամանակ վրացական կողմի ուշադրությունը հրավիրեց Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գևորգ, Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման և պահպանության ուղղությամբ: Վրաստանի մշակույթի նախարարությունը պատրաստվում է Սբ Մինաս եկեղեցու վերականգնման ծրագիր ներկայացնել կառավարություն՝ 2015-ին բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով:Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Սբ Մինաս եկեղեցու տանիքը սեպտեմբերի 19-ի երեկոյան փլուզվեց: Պատճառը տանիքի փայտե կառույցների փտած լինելն է, հայտարարեց Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն. «Բավականին երկար ժամանակ եկեղեցին չի վերանորոգվել, ինչի արդյունքում փտել է անձրևաջրերի հետևանքով»: Վերջին մի քանի տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ Թբիլիսիում հայկական եկեղեցի է քանդվում: 2009-ին քանդվեց Սբ Մուղնեցոց եկեղեցին, իսկ Սբ Նշան եկեղեցում հրդեհ բռնկվեց 2012-ին: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն ընդգրկում է Վրաստանի Հանրապետության տարածքը։ Թեմի առաջնորդանիստը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում։ 2013թ. դրությամբ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն ունի 16 հոգևորական, գործող 46 եկեղեցի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա |