«Նեզավիսիմայա գազետա». Քոչարյան-Ալիեւ նոր հանդիպումը կանցնի կոշտ ամերիկյան սցենարով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի նոր հանդիպումը ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ, որն անպայման տեղի կունենա այս տարի, հավանաբար կանցնի կոշտ ամերիկյան սցենարով, գրում է «Նեզավիսիմայ գազետան»: Ինչպես նշվում է հոդվածում, «բարձր մակարդակով բանակցությունների (հանդիպումը տեղի ունեցավ հունիսի սկզբին Բուխարեստում) հերթական տապալումից հետո խաղաղ գործընթացը որոշել են իրենց կոշտ վերահսկողության տակ առնել ամերիկացիները; Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը փոխել է իր համանախագահին ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այժմ Սթիվեն Մաննի փոխարեն հակամարտող կողմերին կհաշտեցնի Մեթյու Բրայզան, որն մինչ այդ աշխատում էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով»: Ի տարբերություն իր նախորդների, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից իր գործընկերների, Բրայզան ավելի բաց է լրագրողների համար: Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ամերիկացի համանախագահը առաջին անգամ բացահայտեց հակամարտության կարգավորման բովանդակությունն ու հիմնական սկզբունքները, որն առաջարկվում է ստորագրել Իլհամ Ալիեւին եւ Ռոբերտ Քոչարյանին:

«Բանակցությունների սեղանին այժմ կա պատրաստի, կոնկրետ փաստաթուղթ, որը նրանք դեռեւս հրաժարվում են ընդունել»,-ասել է Մ.Բրայզան: Նրա խոսքերով, շրջանակային համաձայնության նախագծի հիմնական կետերը նախատեսում են հետեւյալ քայլերը` Հայաստանը դուրս է բերում զորքերը վերահսկվող տարածքներից, նորմալանում են դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հակամարտության գոտում տեղակայվում են խաղաղապահ զորքեր, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին միջազգային տնտեսական աջակցություն է ցուցաբերվում, անց է կացվում հանրաքվե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Բրայզան կոչ արեց նախագահներին ընդունել այս շրջանակային փաստաթուղթը: Միաժամանակ, նա խոստովանեց, որ «դրա համար քաղաքական կամք է հարկավոր»:



«ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահը կփորձի ուղղորդել նախագահներին հարկավոր ուղղությամբ մոտակա շաբաթներին տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ: Սակայն, դատելով Բաքվի եւ Երեւանի արձագանքներից, Բրայզային հեշտ չի լինի զիջումներ կորզել Իլհամ Ալիեւից եւ Ռոբերտ Քոչարյանից: Անցած շաբաթվա վերջում, հանդես գալով Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի շրջանավարատների առջեւ, Ադրբեջանի նախագահն ուղղակի հայտարարեց. «Խաղաղ թե ռազմական ճանապարհով, բայց մենք անպայման կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»,-գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---