Մեթյու Բրայզայի կողմից հրապարակված Ղարաբաղի շուրջ համաձայնագրի կետերը չեն արտացոլում փաստաթղթի ողջ էությունը26 հունիսի 2006 - 14:10 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Մեթյու Բրայզայի հրապարակած ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի կետերը «կողմերին առաջարկված փաստաթղթի ընդամենը որոշ տարրեր են, որոնք բնականաբար չեն արտացոլում համաձայնագրի նախագծի էությունը, ինչն անտեղի մեկնաբանությունների հրապարակ գալու առիթ տվեց»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: «Այսպես թե այնպես, եթե ապագայում ԶԼՄ-ներում կրկին նմանատիպ բացահայտումներ հայտնվեն, ապա հայկական կողմը կհրապարակի վերջին 7-8 տարիների ընթացքում բանակցությունների ժամանակ քննարկված բոլոր փաստաթղթերը. «ընդհանուր պետության» սկզբունքով համաձայնագրի նախագիծը, Քի-Ուեսթում քննարկված փաստաթուղթը եւ վերջերս Բուխարեստում քննարկված նախագիծը: Վստահ եմ, արդեն այդ ժամանակ ամեն բան պարզ կդառնա: Ի դեպ, բոլոր երեք նախագծերն էլ մերժել է հենց ադրբեջանական կողմը», - ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին, ապա Վ.Սողոմանյանը նշել է. «Հերթական անգամ մեկնաբանել այդ նույնաբովանդակ արտահայտու֊թյունները անտեղի ենք համարում»: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |